Խոյ

Ձեր արժեքային համակարգը կարող է լուրջ ճեղքեր տալ և հենց այսօր կշեռքի նժարներից մեկը թեքվի դեպի որոշակի ընտրություն: Դուք պարտավոր եք արագ կողմնորոշվել, եթե իսկապես ցանկություն ունեք ձեր կյանքն ավելի լավը դարձնել: Կոլեկտիվում հնարավոր են որոշակի խմորումներ, դուք կարող եք մի թեմայից անցում կատարել մեկին, որպեսզի վերահսկողության տակ պահեք զգայական ոլորտը: Շրջապատի անկեղծությունը կարող է որոշ հեռանկարներ պարզեցնել:

Ցուլ

Լուրջ փորձություն է սպասվում ձեր ինքնավստահության համար: Ռիսկի մի դիմեք իրավիճակներում, որտեղ խաղադրույքները բարձր չեն ու չկա երաշխիք և որոշակիություն: Կյանքը կարող է ստիպել ընտրել որոշ տարբերակների մեջ, նաև` հաստատել կողմնորշիչներ: Անպայման չէ, որպեսզի ձեր ընտրությունը տրամաբանական լինի: Մի ճնշեք գործընկերներին: Ինքներդ ընկղմվեք աշխատանքային առօրյայի մեջ: Նրանց նկատմամբ, ովքեր ամեն կերպ խոչընդոտում են ձեր առաջընթացին, ձեռնարկեք մտածված քայլեր:

Երկվորյակներ

Կոնֆլիկտային, հուզականորեն հագեցած, խնդիրներով լեցուն օր է: Զգուշավոր եղեք գործերում, որոնք կապված են ֆինանսների հետ, ուշադիր եղեք փաստաթղթերի հետ աշխատելիս: Այսօր լավ կլինի խոշոր գործարքներից զերծ մնաք, գնումները ևս հաճույք չեն պատճառի: Օրվա ընթացքում կարգի բերեք աշխատատեղը, կատարեք խոստումները, վերադարձրեք պարտքերը: Շատ ժամանակ հատկացրեք անձնական հետաքրքրություններին, հանդիպումներին ու հանգստին:

Խեցգետին

Գործընկերների հետ տարբեր ձևերով դուք կունենաք հակադարձ կարծիքներ ու մոտեցումներ: Եթե չեք ցանկանում զիջել, զբաղվեք միայն ձեզ վերաբերող գործերով ու ամեն ինչ պլանավորեք ավելի բարենպաստ ժամանակի համար: Եթե ինչ-որ մեկը ձեզ հակադրվում է, հազիվ թե հնարավոր լինի իրավիճակը փոխել ձեզ հարմար հունով: Շեղվեք այն միջոցառումների ուղղությամբ, որոնք առողջությանը օգտակար են, գլխից դուրս հանեք վնասակար մտքերը: Հնարավոր է նոր կողմնորոշիչների ձեռքբերում, նոր հետաքրքրության առաջացում:

Առյուծ

Թեման, որը ձեզ շատ է հետաքրքում, կարող է լրացուցիչ արգելակումների պատճառ հանդիսանալ, չնայած ձեր գործադրած ակտիվ ջանքերին: Հնարավոր է` ստիպված լինեք անցում կատարել մկ այլ իրողության: Ընտանիքում հնարավոր են գժտություններ, հատկապես կոնկրետ մեկի հետ: Հետաքրքրող ինֆորմացիան դուք դժվարությամբ կստանաք, զգացվում է ինչ-որ թաքուն ազդեցություն կամ հակադրություն կամ էլ տարրական անհաջողություն: Ձեզ կփորձեն շահագործել, դրա համար խուսափեք կարևոր միջոցառումներին մասնակցություն ցուցաբերելուց:

Կույս

Աչալուրջ եղեք, որպեսզի չդառնաք սեփական անզգուշության զոհը: Այն, ինչ ձեզ հատկապես հուզում է, կարող է ունենալ խորը, թաքնված իմաստ ու չլինել այն, ինչ թվում է: Սա հարմար պահ է, որպեսզի տեսնեք կամ հասկանաք իրերի երկակի բնությունը: Ոչ ամեն ինչ է ձեզ համար արվում, մշտապես պահանջվում է զգոն լինել, որպեսզի բաց չթողնեք այն, ինչ կշոշափի լուրջ հետաքրքրություններ: Ավելի շատ ականջ դրեք ու դիտեք: Մի պլանավորեք այսօր միջոցառումներ, որտեղ կբախվեք այլոց հետաքրքրությունների հետ:

Կշեռք

Ձեզ կարող են հիշեցնել չկատարված խոստման մասին կամ պարտադրել լրացուցիչ բեռնվածություն: Հնարավոր է անհիմն դեպրեսսիա: Լավ կլինի, եթե անբավարարության զգացումը խլացնեք աշխատանքի միջոցով: Որքան բարդ ու շատ, այդքան հեշտ կանցնի օրը ու ժամանակ չի լինի բացասական ապրումների ու գնահատականների համար: Կարող են ուրախացնել ընկերները անսպասելի գործողություններով: Տրամադրության վայրիվերումները չպետք է խանգարեն տեսնելու համար գլխավորը ու կարևորը:

Կարիճ

Ստիպված եք գործել ցածր արագության վրա` նվազագույն նկրտումներով: Անհրաժեշտ է ավելի աչալուրջ լինել, որպեսզի շարունակեք ձեր շարժումը դեպի նպատակ: Կարող են փչանալ հարաբերությունները ղեկավարության հետ: Դուք փորձում եք ավելի բարդ երևալ, քան կաք իրականում: Եթե ընտրություն անեք, միանգամից ստիպված կլինեք այն չեղյալ համարել, դրա համար լավ կլինի չշտապեք: Պահպանեք կապերը բոլոր նրանց հետ, ովքեր ձեր կարիքն ունեն:

Աղեղնավոր

Ահավոր ծանրաբեռնված եք: Եթե չեք ուզում, որպեսզի ինչ-որ մեկը ձեր վզին փաթաթի իր կամքը, գտեք գործեր, որոնցից չեն շեղի ձեզ: Այսօր կարող է լինել հեղինակության, պատվի, կարգավիճակի կորստի օր: Ձեզնից ինչ-ինչ զոհողություններ կպահանջեն կամ էլ ստիպված կլինեք անել գործեր, որոնք ձեր պլանների մեջ չէին մտնում: Եթե ինքներդ ձեր կյանքի տերն եք, սա բարենպաստ ժամանակահատված է դժվարությունները գնահատելու, չիրականացված երազանքները տնտղելու ու գործողությունների նոր պլան մշակելու համար:

Այծեղջյուր

Հնարավոր են մեծ հույզեր: Եթե ինչ-որ բան ձեզ խոստումնալից է թվում, մի արագացրեք իրադարձությունները: Օրը հազիվ թե հանգիստ ընթացք ու բնականոն հուն ունենա: Հնարավոր են անսովոր անակնկալներ գործնական ոլորտից: Միաժամանակ, անսպասելի կերպով կարող են հարթվել հարաբերությունները նրանց հետ, ում հետ նախկինում դժվարանում էիք լեզու գտնել: Ամենակարևորը` գործեք ձեր հետաքրքրությունների համաձայն:

Ջրհոս

Ղեկավարության կողմից ճնշումները, պաշտոնական կառույցների դժկամությունը գրեթե անխուսափելի են, բայց ահա թե ինչպես պետք է այդ ամենին վերաբերվեք, կախված է ձեզանից: Նախադրյալներ կձևավորվեն բառերի ու արարքների մեջ ու առկա է վտանգ, որ դա կլինի ոչ այն, ինչ դուք ցանկանում էիք: Եթե փորձում եք ընթանալ այլոց սպասումներին հակառակ, դա բնական է, բայց պիտի վստահ լինեք, որ բավարար փաստարկներ ունեք ձեր իսկությունը ապացուցելու համար:

Ձկներ

Դուք կարող եք զգալ, որ ինչ-որ թեմայի շրջանակներ բավականին նեղացել են ձեզ համար: Ինքնաբավ մի եղեք: Սեփական նախաձեռնողականությունը կարող է տեղին կամ ժամանակավրեպ լինել, ուղղակի կարիք կա ժամանակին շտկել բոլոր վրիպակները: Աշխատեք չդատել ինչ-որ մեկի մասին կամ էլ տնօրինել այլոց ճակատագրեր, ժամանակ ու հավակնություններ: Ողջունվում է ստեղծագործական մոտեցումը, օրիգինալ լոծումները: Պահպանեք առողջությունը:
emedia.am