Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 25-ին: Արմենն այդ օրը հարբած վիճակում գնացել է տեսակցելու որդուն՝ Արթուր Չ.-ին, սակայն կինը, տեսնելով, որ Արմենը հարբած է, թույլ չի տվել:

Դրանից հետո Արմենը Չ.-ն վերադարձել է տուն, մորից պահանջել կերակուր պատրաստել, իսկ ինքը սկսել է նորից խմել: Տեսնելով, որ մայրը մթերային խանութ է գնում, Արմենը պահանջել է իր համար օղի գնել, իսկ մայրը նախատել է՝ անվանելով հարբեցող, որի պատճառով էլ վեճ է սկսվել: Արմենը նախ հարվածել է մոր դեմքին, որից հետո արդեն բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, որի հետեւանքով վերջինս մահացել է:

Արմեն Չ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է կալանքի տակ:

Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում:
news.am