Այս հիվանդությունը հայտնի է շատ վաղուց. սկզբում նման մարդկանց պատժում էին, եղել են դեպքեր, որ նրանք համարվել են կախարդներ: Որոշ աղբյուրների համաձայն՝ սա հոգեբանական խնդիր է, որոշ աղբյուրներ պնդում են, որ ֆիզիոլոգիական թերզարգածվածության հետևանք է: Ինչևէ, նման մարդիկ ագրեսիվ են, կարող են առանց պատճառ վնաս հասցնել: Չեն վերահսկում իրենց գործողությունները:
Նինֆոմանիան երբեմն զուգորդվում է շիզոֆրենիայով և հանդիսանում է շիզոֆրենիայի նախնական շրջան: Նինֆոմանիա կարող է առաջանալ խորը սթրեսներից ու հուզմունքից հետո:
Նինֆոմանիան արտահայտվում է 2 ձև՝
1. Առաջին դեպքում կանայք, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, սեքուալ բավարարվածություն չեն զգում:
2. 2-րդ դեպքում նրանք անընդհատ փնտրում են նոր զուգընկերներ և այդ ճանապարհին տարիք, սեռ, սեռական կողմնորոշումը նրանց համար կարևոր չէ:
Այն դժվար բուժվող հիվանդություն է և հոգեբանական ծանր վերականգնվող շրջան է պահանջում:
Այս ամենը գրեցի միայն մեկ պատճառով, որ հայերը, ովքեր սթրեսային մակարդակի վրա տարան այս ֆիլմի հայտնվելը Հայաստանում, իմանան՝ ինչ է իրենից ներկայացնում Նինֆոմանիա հիվանդությունը և այս բառը չկապեն պոռնոգրաֆիկ երևույթների հետ:
https://www.facebook.com/kh.edgar/posts/485618098210210?notif_t=close_friend_activity