gazeta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, որը սահմանափակում է երեխաների որդեգրումն այն երկրների ներկայացուցիչների կողմից, որտեղ թույլատրվում են միասեռական ամուսնությունները:

«Որդեգրողներ կարող են լինել երկու սեռերի չափահաս անձինք, բացառությամբ անձանց, որոնքգտնվում են նույն սեռի անձանց միջև ամրագրված միությունում, որը ճանաչվում է որպես ամուսնություն և գրանցված է նման ամուսնությունը թույլ տվող պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև անձանց, ովքեր նշված պետության քաղաքացիներ են և ամուսնացած չեն»,- ասված է փաստաթղթում: