Հորը տեսնելով բազմոցին պառկած, 5-ամյա Հոլլի Փրայսը կորցրել է իրեն եւ գլյուկագոնոմով լի ներարկիչը մտցրել հոր փորը: Այն բարձրացրել է արյան մեջ շաքարի մակարդակը: 47-ամյա տղամարդը հիմոգլիկեմիկ կոմայի մեջ է ընկել Դարեմ կոմսության Սթենլի քաղաքի իր սեփական տանը:

«Ես երեւի կորցրել եմ գիտակցությունս բազմոցի վրա, իսկ Հոլլին արթնանալով տեսել է, որ ես անկողնում չեմ եւ սկսել էինձ փնտրել տանը: Երեւի նա ինձ գտել է եւ փորձել է արթնացնել: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա շարժում գլուխս»,-ասել է Բարրին, որը արդեն 33 տարի ինսուլին է ներարկվում:

«Ես, ամենայն հավանականությամբ, կմահանայի, եթե չլիներ Հոլլին»,-ասել է նա:

Աղջնակը երբեք առաջին օգնության դասընթացների չի մասնակցել, սակայն նա փաստորեն ներարկել է հորը, ապա զանգահարել մորը, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:
news.am