Պոռնկագրական նյութերը հոգեբանական կամ այլ կախվածություն  չեն առաջացնում: Նման եզրակացության են հանգել մեքսիկացի սեքսապաթոլոգները եւ սոցիոլոգները՝ 49 ուսումնասիրության արդյունքների վերլուծության հիման վրա:

Գիտնականները հետազոտել են տղամարդկանց սեռական առողջությանը վերաբերող ուսումնասիրությունների տվյալները: Ըստ գիտնականների՝ «կախվածություն պոռնկագրությունից» տարածված եզրը բժշկությանը չի վերաբերում: Նման  սահմանումը սխալ է եւ ոչ կոռեկտ, քանի որ պոռնկագրությունը կախվածություն չի առաջացնում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Մասնագետները հստակեցրել են, որ սեռական շեղումները պետք է անհատական դիտարկել՝ ուսումնասիրելով պատճառները եւ հետեւանքները: Շատ քիչ տոկոսի դեպքում կարելի է ասել, որ պոռնոֆիլմերի եւ լուսանկարների դիտումը մոլուցք է դառնում:


Աղբյուր՝ news.am