Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Միքայելը 2012թ. հոկտեմբերից սկսած պարբերաբար ներբեռնել եւ իր համակարգչում պահել շուրջ 255 մանկական պոռնոգրաֆիկ բնույթի սիրողական տեսանյութեր եւ հաղորդագրությունների միջոցով 16 տարին չլրացած անձանց առաջարկել դիտել դրանք:
25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին մասով, 263-րդ հոդվածի երկրորդ մասով եւ նախատեսում է ազատազրկում մինչեւ 10 տարի ժամկետով: Միքայելը կալանավորված է:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին:
Աղբյուր՝ news.am