Թաթարստանի հանրապետությունում դատում են 33-ամյա ուզբեկի, որին մեղադրում են սեփական մոր սպանության ու նախադպրոցական տարիքի որդու բռնաբարության մեջ: Տղան, ով ականատես էր եղել, թե ինչպես է հայրը սպանում տատիկին, երկու տարի լռել է հոր հանցագործության մասին:
Քննիչների վարկածով՝ 2011-ի հոկտեմբերի 14-ին կասկածյալն իր հարազատ գյուղում է եղել: Հարբած լինելով՝ տղամարդը վիճել է տարեց մոր հետ ու երկու անգամ հարվածել նրա կրծքին: Կինը դուրս է վազել, ընկել ջրափոսը, իսկ տղամարդը այնքան ժամանակ է նրա գլուխը ջրում պահել, որ կինը խեղդվել է: Տուն վերադառնալով նա հինգամյա որդուն վախեցրել է, որ նա բերանը չբացի:
Առավոտյան նա կնոջ դին թաղել է գոմի մոտ, տուն է վերադարձել ու բռնաբարել որդուն: Մինչ այդ նա երեխայի բերանը փակել էր կպչուն ժապավենով:
Դրանից հետո մանկապիղծը տղային տարել էր նախկին կնոջ մոտ ու մեկ ամիս անց հայտարարել մոր անհետացման մասին:
Հանցագործությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ ամեն բան պատմել է հարազատներին, հաղորդում է NEWSru.com-ը:
Հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր՝ news.am