Ուրեմն, դրանից առաջ մենք հարցազրույց էինք տալիս, եւ իր հաջորդ ֆիլմի վերաբերյալ հարցին Լարսը պատասխանեց. «Պոռնո եմ նկարելու, այ էս երկուսի հետ»: Եւ մատով ցույց տվեց ինձ ու Քիրստեն Դանտին: Դե մենք ծիծաղեցինք, կարծում էինք` կատակում է»:
Այսպես է պատմում դերասանուհի Շառլոտտա Գենսբուրը` ներկայացնելով, թե ինչպես պատահեց, որ ինքը նկարահանվեց արդեն սկանդալային դարձած «Նիմֆոմանուհին» ֆիլմում: Հիշեցնենք, որ ոսկյա արմավակիր ու սեզարակիր հռչակավոր «Դոգվիլլ» ֆիլմի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի նոր ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել ողջ աշխարհում: Մինչ ֆիլմի պաշտոնական թողարկումը եվրոպացի մի շարք կինոքննադատներ հատուկ պաստառներում են լուսանկարահանվել` այդպիսով հատուկ գովազդային արշավ կազմակերպելով «Նիմֆոմանուհու» համար:
Ֆիլմը շատերը պոռնո են անվանում, ոմանք նույնիսկ այն անվանել են պոռնո-դրամա, այնինչ, կինոքննադատները հորդորում են` չօգտագործել այդ հորինածին անվանումը:
Լարս ֆոն Տրիերի «Նիմֆոմանուհի» դրաման բաղկացած է երկու մասից: Այն հանրությանը ներկայացվեց անցած տարվա դեկտեմբերի վերջին` Դանիայում: Ըստ սյուժեի, Սելիգման անունով ոչ երիտասարդ տղամարդը նրբանցքում գտնում է ծեծված մի անծանոթուհու՝ Ջոյին (Շառլոտտա Գենսբուր), ով տառապում է նիմֆոմանիայով: Ջոն նրան պատմում է իր կյանքի պատմությունը` ծննդյան օրվանից մինչեւ 50 տարեկանը: Սա է, ըստ էության, ֆիլմի սյուժեն: Հա, ու մեկ էլ` բաց տեսարանները, որոնք քիչ չեն: Բայց չնայած դրան, ֆիլմը պոռնո չէ:
Վերջերս «Նիմֆոմանուհին» ներկայացվել է Բեռլինալե-2014-ում:
Հայաստանում էլ «Նիմֆոնուհին» մեծ աղմուկ հանեց: Բայց առավել շատ այն բանից հետո, երբ «Սինեմա Սթար» կինոթատրոնն իր Facebook-յան պաշտոնական էջում հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել իբր՝ մի շարք քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների դժգոհությունների առնչությամբ, որոնք տարակուսանք են հայտնել Հայաստանում լայն էկրանին «Նիմֆոմանուհու» ցուցադրման նպատակահարմարության առնչությամբ:
Ու ահա հենց այդ պահից սկսած` «Նիմֆոմանուհուն» տեսնելու ցանկություն ունեցողների թիվը մեծացավ:
Դերասանուհի եւ երգչուհի Գինսբուրը պատասխանում է լրագրողի հարցին` լավ, իսկ ճի՞շտ է, որ «Նիմֆոմանուհին» պոռնոֆիլմ է:
Գինսբուրն ասում է. «Դա մի կնոջ կյանքի պատմություն է, որը ինքը ներկայացնում է իր սեքսուալ փորձի դիտանկյունից»:
http://www.ilur.am/news/view/24882.html#sthash.HD5FvfSm.dpuf