Ժամը 20:20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Մելիք Գաբրիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններում», «Թեյարան»-ի դիմաց, դեպի
Սևան ընթանալիս ճանապարհի մերկասառույցի պատճառով իր կողմից վարած Jeep Grand Cherokee մակնիշի 10 LՕ 910 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկլի գոտի և մոտ 15 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել քարերի մեջ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Վոլոդիա Կարապետյանը, ինչպես նաև` ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
shamshyan.com
31-ամյա վարորդը Grand Cherokee-ով «Չայնիի ոլորաններում» գլխիվայր շրջվել և հայտնվել է հանդիպակաց գոտում.
Comments are closed.