Խոյ

Կարևոր հարաբերություններում կարող են առաջանալ անլուծելի խնդիրներ, խուսափեք շատ բան ակնկալելուց, պնդելուց կամ պահանջելուց: Ձեր ինքնաբավությունը այսօր կարող է չար կատակ խաղալ ձեզ հետ: Զգայական ֆոնը անկայուն է, իսկ հետևանքները` անկանխատեսելի: Լավ ինքնատիրապետման դեպքում կարող եք բոլոր բացասական ապրումները վերածել դրականի, իսկ իրավիճակի սրությունը օգտագործել ի շահ:

Ցուլ

Գործընկերներից կամ մոտ շրջապատի մարդկանցից մեկը կարող է խառնել ձեր պլանները: Այսօր լավ կլինի ինքնուրույն զբաղվել խնդիրների լուծմամբ` ոչ մեկին չպարտադրելով ձեր տեսակետն ու ոչ մի պահանջ չներկայացնելով: Հեռու մնացեք ծայրահեղ-զգայական իրավիճակներից ու խարդավանքների մեջ ներքաշվելուց: Ուշադիր եղեք ղեկին, նաև` կարևոր փաստաթղթերի ստորագրման ժամանակ: Օրը հաճելի անակնկալներ է նախապատրաստում սիրային ու ընտանեկան ոլորտում:

Երկվորյակներ

Կիսալուսնի էներգիան հանգեցնում է բարդ սխեմայով հարաբերությունների առաջընթացին: Ձեր նշանի համար ընտրության լրացուցիչ հնարավորություն է վերապահված: Կարևոր է հասկանալ, թե որ թեման է այս պահին ձեզ համար առավել հեռանկարային: Եթե անցյալի նախանշաններ են հայտնվում ձեր ճանապահին, ճարպկորեն խուսանավեք դրանցից: Այժմ առկա է ներքին լարվածությունը թուլացնելու, ինչ-որ բան որոշակիացնելու լավ հնարավորություն:

Խեցգետին

Մրցակիցներից մեկը փորձում է ձեզ շրջանցել: Ձեզանից պահանջվում է հանգստությամբ ընդունել մրցակցությունը, խելամտորեն հաշվարկել ձեր կարողությունները ու պատաստվել ակտիվության նոր թափին: Անհատական իմիջը պահանջում է փոփոխություններ: Սահմանափակեք օրակարգը այնպիսի միջոցառումներով, որոնք կպահպանեն ձեր լավ տրամադրությունը: Ընկերների հետ զրույցներում ու բանավեճերում փորձեք առավել հասկանալի ու անկեղծորեն բացատրել ձեր տեսակետը, բայց ոչ մեկի վզին մի փաթաթեք ձեր անհատական վերաբերմունքը:

Առյուծ

Առկա են խիստ կարևոր թեմաներ, որոնք արդեն հասել են իրենց զարգացման գագաթնակետին ու այժմ դուք կարող եք դրանք համապատասխանեցնել ձեր պլանների հետ: Դիմեք օգնության, քանի որ այժմ ոչ ռացիոնալ է շատ աշխատանք կատարելը ու օրգանիզմը ճնշելը: Ողբերգություն մի սարքեք սիրային հարաբերությունների անսպասելի զարգացումներից: Հնարավոր են սուր բանավեճեր, որտեղ դուք կկորցնեք ձեր ինքնատիրապետումը:

Կույս

Հետևեք էներգետիկ տոնուսին: Գերլարումը հղի է խրոնիկ հիվանդությունների սրացման վտանգով կամ հին նախանշանների վերադարձով: Աշխատանքի մեջ պահպանեք ոսկե միջինը, վերահսկողության տակ պահեք ձեր աշխատանքը` չթողնելով որ ձեզ ծանրաբեռնեն: Զբաղվեք արդեն իսկ արվածի որակական բարելավվմամբ ու օպտիմալացման նոր պաշարի որոնումներով: Այս ժամանակահատվածում դրական հատկանիշ կարող է լինել ժամանակին դրսևորած նրբանկատությունը ու կատարվածի պատճառի հասկանալը:

Կշեռք

Լիալուսին է, իսկ դա նշանակում է, որ օրը պիտի անցկացնեք հանգիստ` չդրդելով շրջապատի մարդկանց պարզաբանումների ու գերակտիվության: Պայմանավորվածությունները կխախտվեն, դիտարկումները` կխճճվեն, իսկ հույզերը բարձր կլինեն տրամաբանությունից: Մի շտապեք բոլորին ցուցադրել ձեր հաջողությունները ու գաղափարները: Անձնական հարաբերություններում տեղեկատվությունը, որը փորձում էիք թաքցնել, կազատագրվի: Լարված հարաբերություններում հնարավոր է ճգնաժամ:

Կարիճ

Էներգիայի նկատմամբ ոչ կոռեկտ վերաբերմունքը կարող է հանգեցնել նրան, որ որևէ առանձին թեմա կսկսի ակտիվ գերակայել ձեր ամբողջական դիրքորոշման նկատմամբ: Էներգիայի հոսքը մեկ ուղղությամբ սպառնում է անպաշտպան թողնել ձեզ համար կարևոր կենսական ոլորտները: Օրվա իրադարձությունները կզարգանան դինամիկորեն ու զգայական հզոր վայրէջքներով: Դուք ունակ եք լեռներ շուռ տալ, բայց հնարավոր են նաև դատարկ գործողություններ ու ապրումներ:

Աղեղնավոր

Գլխավորը` ապահովեք ձեր գործերի անդադար ընթացքը: Կյանքը կպահի որոշակի շրջանակների մեջ, իսկ ցանկալի բազմազանությունը կմնա երազանք: Այսօր հատկապես կզգաք հանգամանքների ու պարտականությունների անհամապատասխանություն: Կատարեք շրջապատի խնդրանքը, որպեսզի ձեր նվաճումները ու հաջողությունները ենթագիտակցական դիմադրության չարժանանան ու լուրջ նպատակներին չվնասեն: Ժամանակին հավաքվելու ու կանգ առնելու ունակությունը այսօր հատկապես կարևորված է:

Այծեղջյուր

Նյութական հարցերը այսօր կառաջացնեն ապրումներ, որոնք շատ մոտ են սթեսսին: Փորձեք գործել ներքին էներգախնայողության ռեժիմում, չափավորեք ֆիզիկական ու զգայական բեռնվածությունը, կատարեք միայն ամենաանհրաժեշտ գնումները: Գործընկերոջ կամ լավատեղյակ մարդու հետ զրույցը կօգնի ազատվել ավելորդ լարվածությունից: Սահմանափակեք ֆիզիկական բեռնվածությունը: Հնարավոր են ճամփորդություններ, այցեր սոցիալական հաստատություններ, ակտիվ թղթաբանություն:

Ջրհոս

Ձեր ակտիվությունը նոր թափ է ստանում, բայց հաջողություններին լռելյայն կուղեկցեն նաև հիասթափությունները: Ինչ-որ մեկը կնախանձի ձեր արագ առաջընթացին: Կուժգնանա մրցակցությունը: Հավակնություններն ու վիրավորանքը կլռեցվեն, իսկ մրցակիցները նոր թափ կհավաքեն` դառնացնելով ձեր կյանքը: Նոր տեղեկատվություն որոնեք, առանձնացրեք կարևորն ու երկրորդականը: Սպասման մեջ լինելիս օրը կարող է խորհրդանշվել կարևոր պատասխանի ստացումով:

Ձկներ

Հնարավոր է` այսօր ստիպված լինեք անել այն, ինչ ներքին դիմադրություն առաջացնի: Կարևոր օր է, իսկ սխալները հղի են անցանկալի խոչընդոտներով: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ավելի շատ հնարավորություն ունեք լավ արդյունք ստանալու: Օրն անցկացրեք առավելագույն օգուտ ստանալու սկզբունքով: Լավ կլինի զիջումներ կատարեք, օգնեք շրջապատին զգայական բեռնվածությունը թուլացելու հարմար միջոցներ գտնել: Եթե ինչ-որ մեկը ոտնահարում է ձեր իրավունքները, ակտիվորեն պաշտպանեք այն:
emedia.am