Ինչպես հաղորդվում է, նախորդ տարվա ապրիլին Օմսկում մասնավոր փոխադրումներով զբաղվող 26-ամյա Ալեքսանդր Շիլովը սպանել էր իր 34-ամյա ուղեւորուհուն, մարմինը թաքցրել, իսկ հագուստը նետել ճանապարհին, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով ՔԿ-ն:
Դատարանը նաեւ ապացուցել է, որ տղամարդը 26-ամյա կնոջն ու 1,5 տարեկան աղջնակին տեղափոխելիս սեռական հարաբերություններ է առաջարկել կնոջը, երբ նա հրաժարվել է, տղամարդը դանակի յոթ հարվածով սպանել է նրան: Հետո նա սկսել է ձեռքերով խեղդել փոքրիկին, եւ երբ վերջինս կորցրել է գիտակցությունը, տղամարդը բռնաբարել է փոքրիկին, որից հետո սպանելու նպատակով գլուխը մի քանի անգամ հարվածել է գետնին: Նա մոր ու դստերը մարմինները թաքցրել է տարբեր վայրերում:
Նա իր պատիժը կրելու է հատուկ խիստ ռեժիմի գաղութում:
Աղբյուր՝ news.am