«Սամել Ալեքսանյանը 20 տարի ա երկրապահի անդամ ա’ համ էլ ինքը որպես սպայա ելե 5-րդ բրիգադում»,- այսօր’ ԵԿՄ 10-րդ համագումարի ավարտից հետո լրագրողներին ասաց ԵԿՄ վարչության վերընտրված նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը’ անդրադառնալով հարցին, թե ինչու Սամվել Ալեքսանյանը դարձավ ԵԿՄ վարչության անդամ:
«Ալեքսանյանն օլիգարխ ա իրա մասին սաղ էլ կարան բաներ ասեն , բայց դե վերջիվերջո ինքն էլ ա մարդ, մեր պետության անդամն ա. Տա չի նշանակում, որ ինքը օլիգարխ ա, ուրեմն չպետք է ասենք, որ ինքը երկրապահի անդամ չի եղել»,- Սամվել Ալեքսանյանի մասին ասաց Մանվել Գրիգորյաը:
Իսկ ԵԿՄ համագումարի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր արած արտահայտությունը’ «Վերջին բոլշեւիկ». արտահայտությունը գեներալը բացատրեց նրանով, թե դա փոխաբերական արտահայտություն է, ու իրենք բոլորն էլ բոլշեւիկ են’ նկատի ունենալով, որ վաղը-մյուս օրը նոր սերունդն է գալու ասպարեզ, ու իրենք պետք է իրենց տեղը զիջեն նրանց:
Նա խոսեց նաեւ այս օրերին հրապարակ ելած ազատամարտիկներին ու անդրադառնալով Սերժ Սարգսյանի բնորոշմանը’ «հրապարակում նվնվացող» ազատամարտիկների մասին, նշեց, թե ինքը ազատամարտիկներին վարկաբելելու հետ համաձայն չէ, բայց համաձայն է, որ ազատամարտիկին նվնվալը սազական չէ:
Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ազատամարտիկների սոցիալ-կենցաղային խնդիրներին վեևրաբերող հարցերին, պատասխանեց կալանավորված ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ հարցադրմանը եւ այլն:
Աղբյուր՝ www.yerkir.am