Խոյ

Իրավիճակը հակված է բարդանալու: Դժվար է համակերպվել բացասական ապրումների հոսքի հետ, առկա են նաև տագնապներ ու վատ կանխազգացումներ: Գլխով մեկ սուզվեք աշխատանքի մեջ ու ինքներդ ձեզ ձեր հոգեվիճակը վերլուծելու հնարավորություն մի տվեք: Հնարավոր է, ամեն ինչ ավելի բարդանա, իսկ ծագած սխալները շտկելու համար ավելի ջանք ու ժամանակ պահանջվի: Ավելի շատ շփվեք դրական էներգիայով հաճելի մարդկանց հետ, իսկ որոշ բարդ իրավիճակներում ավելի լավ է ոչինչ չանել, քան մակերեսային լուծում գտնել:

Ցուլ

Ամեն ինչ միանգամից է գլխիվայր շրջվում, իսկ մոտակա ժամանակներս ծանրաբեռնվածության թուլացում չի դիտվում: Ուշադիր եղեք գործերի համակարգայնացման նկատմամբ: Եթե լեռ տեսնելիս ձեռքերը թուլանում են, սկսեք այն հատվածից, որն ավելի հեշտ կլինի հաղթահարել: Ավելի լավ կլինի, եթե ականջ դնեք նրա խորհուրդներին, ով սովոր է նման բարձունքներ հաղթահարել: Բարենպաստ օր է սպորտային մարզումների, հատկապես ջրային միջոցառումների համար: Դրան զուգահեռ արտադրվող էնդորֆինները կամ երջանկության հորմոնները առողջարար ազդեցություն կունենան:

Երկվորյակներ

Ինչ-որ բան դադարում եք հասկանալ կամ էլ զգում եք, որ մոտալուտ փոթորիկը կարող է ամեն ինչ ավերել: Հնարավոր են տեսակետների տարբերություններ հատկապես բարդ ու կարևոր հարցերում: Ստորագրություններով չամրագրված խոստումներին հավատալ պետք չէ: Ուշադիր եղեք դրամական հարցերում, գումարը պահեք ապահով տեղերում: Օրը կթոթափի իր անսովոր լարվածությունը, եթե հյուրեր ընդունեք, ճաշակեք անսովոր սնունդ:

Խեցգետին

Կարևոր տեղեկություններ որոնեք, որոնք ձեզ կօգնեն ավելի արդյունավետ աշխատել: Երկու օրվա ընթացքում պարտավոր եք անել ավելին, քան մեկ շաբաթվա համար եք անում սովորաբար: Բայց մի ծանրաբեռնեք ձեզ՝ կատարեք պարտադիր աշխատանքը ու ոչինչ ավելին: Շփումները խոստանում են զգայական լինել: Գործնական հարցերը կարող են հաջողությամբ լուծվել, եթե մարդկանց հասկանում եք կես խոսքից: Չեք ուզենա լուծել ավելի բարդ հարցեր: Ընտանիքում ցրեք անբարյացակամ, բացասական ապրումներով լեցուն մթնոլորտը:

Առյուծ

Մոտալուտ փոփոխությունների կանխազգացումը կարող է արդարանալ: Կարող եք ակտիվորեն զբաղվել բնակարանային հարցերով, ավելի ընդլայնել տարածությունը: Կարող եք լուծում և ընթացք տալ կարևոր հարցերին: Շատ շուտով ձեզանից գործնական ջիղ կպահանջվի: Որոշ արտահայտություներ ու մեկնաբանություններ աննկատ թողեք: Երեկոն անցկացրեք հպարտ մենության մեջ, լսեք երաժշտություն ու ուղղակի կարգի բերեք ցաքուցրիվ եղած մտքերը:

Կույս

Հանգիստ աշխատանքը կօգնի նոր նախաձեռնությունների գլխին կանգնել: Այժմ դուք կարող եք անգործության մատնվել ու դիտել կողքից, որպեզի որքան հնարավոր է շատ տեղեկություններ ստանաք շրջապատի մարդկանց մասին: Գրել, կարդալ, մտորել, թղթակցություն վարելը ավելի կարևոր կլինի, քան լուրջ զբաղմունք ունեցող մարդկանց հետ մակերեսային շփումները: Ձեզ անհրաժեշտ է ստեղծագործական հասունացման լիարժեք փուլ անցնել, որը հետո կարող է վերածվել ակտիվ գործունեության:

Կշեռք

Դանդաղ, բայց հաստատուն քայլերով դուք մուտք եք գործում կարևոր փոփոխությունների փուլ ու պետք է ուշադիր լինեք այն պրոցեսների նկատմամբ, որոնք հասունանում են աննկատ: Պատրաստ եղեք լարված աշխատանքին, ավելի բարդ հուզական իրավիճակներին ու հարմարավետության ժամանակավոր կորստի: Լավագույն մարտավարությունը ձեզ համար կլինի հոսանքի հետ ընթանալը, բայցև բոլոր փոփոխությունների նկատմամբ ընկալունակ լինելը: Հնարավոր է կապվածության խորացում, արժեքների վերաիմաստավորում:

Կարիճ

Կյանքը հարստանում է նոր գործերով: Մոտակա ժամանակներս հնարավոր են հիմնախնդիրներ, որոնք կդանդաղեցնեն ձեր նախաձեռնությունները կամ պլանները: Առայժմ այնպիսի գործեր մի ձեռնարկեք, որոնք կարող են նաև սպասել: Կարգուկանոնի զգացողությունը ձեզ կօգնի արդյունավետորեն հաղթահարել մեծացող ծանրաբեռնվածությունը: Կոլեկտիվ գործունեության մեջ հնարավոր են անսպասելի ցնցումներ, բարդություններ, չհասկացվածություն:

Աղեղնավոր

Այսօր ձեզ մոտ կարող են առաջանալ լրիվ անսպասելի ու հետաքրքիր գաղափարներ: Դուք կուզենաք ինչ-որ նոր բան ձեռնարկել, փոխել աշխատելաոճը: Ամենաուժեղ ազդակները, արտաքին գործոնները, բացահայտվող գաղտնիքները կարող են առաջացնել բարդ հոգեկան ապրումներ: Հեշտ է խոցելը, վիրավորելը, զրոյացնել հասկացվածության աստիճանը, դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ պահին ցուցաբերել բարեկրթություն: Ստեղծագործական մոտեցումը հաճելի է ամեն դեպքում ու ամեն տեղ:

Այծեղջյուր

Գործնականություն ցուցաբերեք ու ականջ դրեք փորձառու մասնագետների խորհուրդներին: Հնարավոր է, ստիպված լինեք անել ավելին, բայց դրա համար դուք ունեք անհրաժեշտ գաղափարները ու գիտելիքները: Օրը կարող է հաջող անցնել՝ ինչ-որ իմաստով ամրապնդելով ձեր դիրքերը: Բարենպաստ օր է ակտիվ հանգիստ կազմակերպելու համար: Հնարավոր են արմատական փոփոխություններ սիրային ոլորտում՝ հեռախոսազանգ, հանդիպում, բացատրություն:

Ջրհոս

Բավարար ուշադրություն հատկացրեք կազմակերպչական հարցերին: Մի կրեք ծանրաբեռնվածությունը միայնակ: Եթե զգում եք, որ առողջությունը վատթարանում է, հրաժարվեք բոլոր գործերից: Դուք կարող եք վատ վիճակի մեջ ընկնել, եթե հասկացված մնաք կամ էլ չկարողանաք կյանքի կոչել այն, ինչ ուզում եք անել: Կանգ առեք ու թույլ տվեք, որպեսզի այլ մարդիկ ցուցաբերեն իրենց նախաձեռնողականությունը: Բարենպաստ օր է ոչ բարդ ու ոչ հապճեպ գործեր կատարելու համար:

Ձկներ

Դուք կարող եք բազմաթիվ տնային գործեր ավարտին հասցնել, բայց ընտրեք հատկապես նրանք, որոնք ունեն էսթետիկ ենթատեքստ ու որի արդյունքներով դուք հենց այդ պահին կարող եք զվարճանալ: Հիանալի օր է արտաքին տեսքը ու զգեստապահարանը կարգի բերելու համար: Մի մեկուսացեք, ձեզ սպասում են բազմաթիվ նորություններ, առաջիկա օրերի զարգացումների կանխանշաններ: Հնարավոր է մասնակցեք այնպիսի միջոցառումների, որտեղ հայտնվեք լրիվ անծանոթ միջավայրում: Աշխատեք չկորցնել ինքնակարգավորման բնազդը:
emedia.am