Ամերիկացի երգչուհի Ռիհաննան հանդես է եկել ռուսական ԼԳԲՏ-հանրության հանդեպ խտրականության դեմ:

Կիրակի փոփ-աստղը իր ինտագրամում տեղադրել էր գլխարկ վրան գրված P6 («Սկզբունք 6»), որը հիշեցնում է Օլիմպիական խարտիայի 6 սկզբունքների մասին, որը ներառում է պաշտպանություն սեքսուալ կողմնորոշման խտրականության դեմ:

«Սկզբունք 6» շարժումը գործարկվել էր ամերիկյան American Apparel ապրանքանիշի կողմից, որը հայտարարել էր, որ Ռուսաստանում ԼԳԲՏ-հանրության խտրականությունը անհամատեղելի է օլիմպիական շարժման հետ:

Ակցիան նվիրված է Սոչիի օլիմպիադային և ուղղված է ի պաշտպանություն իրավապաշտպան կազմակերպությունների, որոնք պայքարում են ռուս միասեռականների իրավունքների համար:

Աղբյուր՝ www.1in.am