Խոյ

Օրվա սկզբում հնարավոր են ոչ դրական զարգացումներ, մանր անախորժություններ, տհաճ իրավիճակներ: Իհարկե, ձեզ կհաջողվի գտնել դրանք հարթելու ճիշտ եղանակը, ինչի հետևանքով օրվա երկրորդ կեսն արդեն դրական հույզեր կպարգևի ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Համարձակորեն կարող եք նոր գործ սկսել: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերություններին նոր թափ հաղորդել այսօր խորհուրդ չի տրվում: Կարող եք անպատասխան մնալ ձեր անկեղծության դիմաց կամ էլ սիրահարվել մեկին, ով բացի իրենից ոչինչ չի տեսնում:

Ցուլ

Զգալի հաջողությունների հասնելու օր է, բոլոր նախաձեռնությունները պսակվում են հաջողությամբ: Ցուլերի մոտ առկա է ոչ միայն ինքնագնահատականը բարձրացնելու հնարավորություն, այլև ամբողջ աշխարհին ցուցադրելու, թե ինչի եք դուք ընդունակ: Հնարավոր են թանկարժեք նվերներ, գումարային անսպասելի մուտքեր, նաև՝ նոր ծանոթություններ: Առանձնակի հաճելի են ռոմանտիկ հանդիպումները: Օրվա երկրորդ կեսին կարող եք տարաձայնություններ ունենալ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, հատկապես ապագայի պլանների մասին բանակցելիս:

Երկվորյակ

Իհարկե, դժվար է հասկանալ սեփական ցանկությունները ու զգացմունքները, նշանի շատ ներկայացուցիչներ զգում են, որ խճճվել են և չգիտեն, թե ինչ պետք է անեն հետագայում: Աստղերը խորհուրդ են տալիս այդ իրավիճակում ոչինչ չձեռնարկել. պարզությունն ու հստակությունը կգան հետո: Ռոմանտիկ հանդիպումները կարող են մթագնվել անհիմն խանդով: Մի սուզվեք սեփական ապրումների վերլուծության մեջ, փորձեք շեղել ձեր ուշադրությունը, զբաղվել թեկուզ անօգուտ, բայց հետաքրքիր գործով:

Խեցգետին

Կարելի է մեծ հաջողությունների հասնել, արագորեն լուծել վաղեմիություն ունեցող բարդ հարցերը: Բայց այսօր այս ամենը դժվար թե ձեզ օգնի երջանիկ զգալ: Նշանի ներկայացուցիչները տառապում են սիրո պակասից, տենչում են ուշադրության, բայց չգիտեն՝ ինչպես այն ստանալ: Մտերիմներին ձեր արարքները թվում են անբացատրելի ու ոչ տրամաբանական, իսկ ցանկությունները՝ հիմար: Չեն բացառվում ընտանեկան գժտություններ: Հեռու մնացեք խոշոր գնումներից: Փոխարենը ճամփորդեք, քանի որ նոր տպավորություները կնպաստեն տրամադրության բարելավվմանը:

Առյուծ

Այսօր չարժե ինքնուրույն լուրջ որոշումներ կայացնել ու փորձել դրանք օր առաջ կյանքի կոչել: Դուք հակված եք հույզերին տուրք տալ, իսկ դա հավաստի ճանապարհ է դեպի սխալմունքը: Ականջ դրեք լավ խորհուրդներին, վերլուծեք ուրիշների նմանատիպ իրավիճակները, վստահեք մտերիմների ինտուիցիային: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լուրջ ու լարված ապրումներ, որոնք ավաղ զուրկ են իրական հիմքերից: Ձեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի վերջապես դադարեք հուզվել ու սառնարյուն գնահատական ցուցաբերեք իրավիճակին:

Կույս

Օրը հարմար է անցկացնել անցյալի մտորումների գրկում, վերլուծել հիշողությունները, որոնք էական դեր են խաղացել ձեր կյանքում: Հնարավոր են նախկին սիրելիի հետ հանդիպումներ, բացառված չէ, որ ուզենաք շատ բաներ նորից վերապրել: Կույսերը շատ լավ են հասկանում, թե ինչ են ուզում, ինչին են ձգտում, դրա համար էլ նախկինի սխալները չեն կրկնում: Հիանալի օր է ընկերական շփումների, մտերմիկ զրույցների համար: Ձեզ համար ուրախալի են ընկերների գրանցած հաջողությունները, ինչին ի պատասխան դուք պատմում եք սեփական նվաճումների մասին:

Կշեռք

Վատ օր չէ, բայց նշանի ներկայացուցիչները այնքան էլ ուրախ չեն կատարվելիքի համար: Նրանց տանջում են մռայլ կանխազգացումները, վատ իրադարձությունների սպասումը: Իրականում լուրջ պատճառներ չկան. ձեր վախի առարկան երևակայական է, իսկ ահա վախը կարող է ձեր կյանքը լրջորեն թունավորել: Շատ բաներ կախված են նրանից, թե որքանով դուք կկարողանաք հաղթահարել ձեր թուլությունները, ցուցադրել կամքի ուժ, տրամադրվել կառուցողական հոգեվիճակի: Հիշեք, որ այսօր շատերի համար կարող եք ոգեշնչման աղբյուր հանդիսանալ:

Կարիճ

Ուժգին է ոչ բարենպաստ զարգացումների ազդեցությունը, դրա համար էլ հաղթանակների ու նվաճումների վրա հույսներդ մի դրեք: Բայց դուք ձեզ լավ եք զգում, ինչ էլ որ կատարվելիս լինի, ու անհրաժեշտ արդյունքներ եք գրանցում ի հեճուկս ամեն ինչի: Օրը հարմար է ֆինանսական հարցերի լուծման, գործարքներ կնքելու համար: Դուք կունենաք ձեր կյանքը դրականորեն փոխելու լավ հնարավորություն: Ժամանակն է լավ սովորություններ ձեռք բերել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են խոստումնալից հանդիպումներ:

Աղեղնավոր

Շփվելու համար հիանալի օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում մարդկանց հետ, ամեն տեղ հայտնվում եք ուշադրության կենտրոնում ու ձեզ հոյակապ եք զգում: Կարող եք ձեր հմայքը օգտագործել որևէ պրակտիկ նպատակի համար: Որոշ աղեղնավորներ կբավարարվեն թեթև հրապուրանքով, մյուսները կորոշեն, որ ժամանակն է լուրջ հարաբերություն սկսել: Ընդհանուր առմամբ երկու կողմերն էլ ճակատագրից դժգոհելու պատճառ չունեն: Օրը խոստումնալից է անգամ ուշ երեկոյան:

Այծեղջյուր

Զգայական ֆոնը բարենպաստ չէ, ցանկացած խնդիր թվում է լուրջ, ամեն լու միանգամից ուղտ է դառնում: Այծեղջյուրները, ովքեր սովորաբար հանգիստ են ու հավասարակշռված, ասես կարոտ են ճակատագրական արարքների, որոնց զոհ կարող են դառնալ կայուն ու ներդաշնակ կապերը: Ի երջանկություն ձեզ՝ այդ զարգացումները երկարատև չեն լինի, օրվա երկրորդ կեսին լարումը կընկնի և դուք կհասկանաք, որ ուղղակի ապրել սեփական հաճույքի համար այնքան էլ վատ չէ, քան պայքարել ինչ որ երևակայական բանի համար: Հենց այդ ժամանակ կկարողանաք որոշ սխալներ շտկել:

Ջրհոս

Որքան էլ որ օրը դժվար սկսված լինի, թևաթափ մի եղեք: Այո, չեք կարող խուսափել հակասություններից ու խնդիրներից, բայց որոշ ժամանակ անց, դուք անպայման հաջողություններ կունենաք ու դրանում ձեզ կօգնեն մարդիկ, ումից դուք ընդհանրապես նման օգնություն չէիք սպասում: Օրը հարմար է համարձակ նախաձեռնությունների, օրիգինալ լուծումներ ցուցադրելու համար: Մի վախեցեք մարտահրավեր նետել ճակատագրին, կարող եք համարձակորեն նոր գործեր սկսել, զբաղվել նրանով, ինչից նախկինում վախենում էիք:

Ձկներ

Դժվար է ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, անգամ՝ մտերիմների: Հակասությունները առաջանում են այնքան հաճախակի, որ վեճերը կարող են փոխվել անհատական մակարդակի: Ձեզանից պահանջվում է ցուցաբերել զսպվածություն ու կոնֆլիկտներից խուսափելու ցանկություն: Շատ ներկայացուցիչներ ստիպված են զիջումների գնալ, բայց արժե դա անել: Կենսական պոտենցիալը ցածր է, դրա համար էլ լուրջ բեռնվածությունները հակացուցված են:
emedia.am