Եւ ընդհակառակը, եթե հմտությունները պատանեկության տարիներին չեն դրսեւորվել, չի կարելի պնդել, որ հասուն տարիքում մարդը ինչ-որ բան չի հայտնագործի: Տնտեսագետներ Բենջամին Ջոնսը Հյուսիս-արեւմյան համալսարանից, եւ Բրյուս Վայնբերգը՝ Օհայոյի համալսարանից, պարզել են «հանճարեղության տարիքը»:

Գիտնականները վերլուծել են 20-րդ դարի 500 նոբելյան մրցանակակիրների եւ մոտ 300 ճանաչված գյուտարարների տվյալները: Մասնագետները պարզել են, որ շոշափելի հայտնագործությունների մեծ մասը արվել է 26 տարեկանից բարձր անձանց կողմից: Իսկ արդյունավետության գագաթնակետը 30-40 տարեկանն է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ընդ որում, յուրաքանչյուր դիսցիպլին ունի «հանճարեղության» իր տարիքը: Այսպես, ֆիզիկոսների մոտ հայտնագործությունների միջին տարիքը 36-ն է, քիմիկոսների մոտ՝ 39-ը, կենսաբանների մոտ՝ 41-ը: Ընդհանուր առմամբ, 20-րդ դարում հանճարեղության տարիքը 39-նն է, իսկ վերջին տասնամյակում այն աճել է 6 տարով:
news.am