Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարսի գյուղերից մեկի մզկիթի իմամ, 29-ամյա Ա.Բ.-ն մյուս եղբոր՝ 27-ամյա Մ.Բ.-ի հետ բռնաբարել է 23-ամյա հարազատ քրոջը։

Քրոջ բողոքի հիման վրա ձերբակալված 2 եղբայրները դատարանում ընդունել են իրենց մեղքը։ Հայտնի է դարձել, որ բռնաբարության հետեւանքով քույրը հղիացել է եւ նրան հղիության արհեստական ընդհատում են իրականացրել։

Դատախազը եղբայրների համար պահանջել է 10-ից 18 տարվա ազատազրկում։