«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի պրոդյուսեր Մայքլ Պատրիկ Քինգը չի բացառում Նյու Յորքից 4 աղջիկների մասին պատմության եզրափակիչ մասի նկարահանման հնարավորությունը, գրում է buro247.ru-ն:

Դեռևս 2010-ին՝ «Սեքսը մեծ քաղաքում» 2-րդ լիամետրաժ ֆիլմի թողարկումից հետո, նրա հնարավոր շարունակության հարցը բազմիցս քննարկվել է նախագծի մասնակիցների կողմից, սակայն՝ առանց որևէ որոշակիության։

«Ինձ թվում է՝ պատմության հատվածներից մեկը բաց է թողնվել։ Դա չի նշանակում, որ այն պետք է լինի և անպայման պետք է պատմվի, սակայն կան 4 աղջիկներ, և այդ աղջիկները ոչ մի կերպ չեն հեռանում իմ գլխից»,- նշել է պրոդյուսերը։

Շոուի եզրափակիչ մասի շուրջ չեն դադարում երկրպագուների քննարկումները, որոնք համաձայնում են միայն մեկ հարցում՝ պատմության ոճը չպետք է փոխվի։ Ենթադրություններ են հնչում գլխավոր հերոսուհու՝ Քերի Բրեդշոուի ապագա երեխայի վերաբերյալ, և նույնիսկ ընկերուհիներից մեկի հնարավոր մահվան մասին։

 


Աղբյուր՝ www.tert.am