Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով BMW-ի մահացած վարորդի և 2 ուղևորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը եղել է Երևան քաղաքի Մոդովական 29/4 շենքի բնակիչ 41-ամյա Արթուր Բալաբեկյանը, իսկ ուղևորները եղել են Նոր Նորք վարչական շրջանի Ուսումնական ավան 5-րդ մասնաշենքում հաշվառված , սակայն փաստացի Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5-րդ շենքի բնակիչ 33-ամյա Ջանիբեկ Սարգսյանը և Դավիթ Անհաղթ 7-րդ շենքում հաշվառված, սակայն փաստացի Երևան քաղաքի Մառի 2-րդ շենքի բնակիչ 43-ամյա Հրայր Ղարիբյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինս աշխատում էր Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում գտնվող Սարգիս Ասյալամզյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում` որպես փոխտնօրեն:
shamshyan.com