Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեզ դժվար կլինի անաչառություն պահպանել` չափից ավելի մեծ կլինի Ձեր հոգում դրան խեղդելու անդիմադրելի ցանկությունը, որը խանգարում է Ձեզ հանգիստ ապրել: Աստված նրա հետ, չէ որ այն անգամ Ձեր խղճահարության կարիքն ունի: Ընդ որում` բոլորից շատ: Ավելի խոցելի կլինի:
Ցուլ (21.04-21.05)
Այսօր Ձեզ սպսվում է այնքան տհաճ օր, որ ոչ միայն հանգստանալու, այլև շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Զգույշ եղեք Ձեր հանդիպած նոր մարդկանցից` նրանք կարող են տհաճությունների աղբյուր լինել:
Երկվորյակ (22.05-22.06)
Այս օրը լի կլինի անսպասելի իրադարձություններով ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այդքան դուրեկան: Ամեն դեպքում նախապես ծրագրավորված գործերն արժե հետաձգել, հակառակ դեպքում` ստիպված կլինեք դրանք ձևափոխել:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Ձեր ճակատագիրն ամբողջությամբ կախված կլինի Ձեր իսկ զգացմունքների բարեհաճությունից: Այնպես որ անիմաստ է փորձել հասկանալ կատարվող իրադարձությունների տրամաբանությունը:
Առյուծ (24.07-24.08)
Ձեզ թվում է, թե հաջողվել է մի կողմ թողնել անթույլատրելիության սահմանները, սակայն դա այդպես չէ: Այսօր չարժե ռիսկի դիմել, անգամ`ամենանվազագույն:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր ազատվեք այն թափոնից, ինչը Ձեր մեջ վատ հիշողություններ է արթնացնում: Դուք, հնարավոր է, անգամ որոշկի շահույթ կստանաք, եթե չզլանաք այն տանել հնավաճառի մոտ:
Կշեռք ( 24.09-23.10)
Չարժե մարդկանց նկատմամբ լինել նույնքան պահանջկոտ, որքան ինքներդ` Ձեր, բոլորը չեն, որ այդքան կատարյալ են: Այսօր Դուք ստիպված կլինեք դրսևորել հրեշտակային համբերատարություն, որովհետև բացառված չէ հանդիպեք բութ և հիվանդագին ինքնասիրահարված մեկին:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Ձեր մոտ կարող է հայտնվել մի նպատակ, որը րոպեական իրեն կենթարկի Ձեր մտքերն ու գործողությունները: Անգամ մտածելու կարիք չեք ունենա, ամեն ինչ կստացվի ինքն-իրեն: Եթե, իհարկե, ինքներդ չդիմադրեք:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօրվա իրադարձությունները կախված չեն լինի Ձեր ցանկություններից: Ավելի լավ է հարմարվեք դրանց, քան մերժեք, առավել ևս` ընդդիմանաք:
Այծեղջուր (23.12-20.01)
Դուք լավ գիտեք Ձեր արժեքը, ուրեմն` մի մասը պահանջեք կանխիկ: Այսօր, որքան էլ տարօրինակ է, կարող է բավարարվել այդ հանդուգն խնդրանքը:
Ջրհոս (21.01-19.02)
Այսօր Ձեր մոտ տպավորություն կստեղծվի, թե բոլոր շրջապատողներն ընկել են մանկության գիրկը: Միակ բանը, որ կարելի է այս իրավիճակում անել` նրանց միանալն է:
Ձուկ (20.02-20.03)
Այն ամենը, ինչ այսօր կձեռարկեք, պետք է լինի գիտակցված և չենթադրի անգամ փոքր ռիսկ: Բոլոր գործողությունները, որոնք կապած կինեն ֆինանսների հետ, պետք է կրեն խիստ գործնական բնույթ: Ականջ դրեք բանականության ձայնին:
http://ladynews.am/arm/horoscope/12/