ESem.am-ը կապ հաստատեղ դերասանուհու հետ, ով մեզ հայտնեց, որ մահացել է իր տատիկը: «Հորական կողմի տատիկս էր: Թեև նրա հետ շատ չեմ շփվել, քանի որ ծնողներս ամուսնալուծված են ու հայրական կողմի բարեկամներիս հետ վերջերս եմ վերականգնել կապս, մեծ ցավ եմ ապրում: Նրան նոր էի գտել ու արդեն կորցրեցի: Անկախ այն հանգամանքից, որ նրա խնամակալությամբ չեմ մեծացել, շատ եմ տխրել: Այն, որ նրանից եմ սերվել, արդեն իսկ շատ բան է նշանակում»,- ասաց Լիան:
Դերասանուհու խոսքով՝ հանգստյան օրերին պատրաստվում էր գնալ Տաթև՝ տատիկին տեսության, քանի որ գիտեր, որ նա հիվանդ է, սակայն չի հասցրել. «Նա սպասում էր, որ գալու եմ իրեն տեսնելու, ինձ պատմեցին, որ բոլորին, ով գալիս էր իր մոտ, պատմում էր այդ մասին, սակայն աչքը ճանապարհին մնաց: Չհասցրեցի հրաժեշտ տալ տատիկիս»:
ESem.am