Խոյ
Այս օրը պահանջում է զգոն գնահատական այն ամենի, ինչին դուք հանգել եք վերջերս: Եթե զգում եք, որ ուժերը սպառում եք գործունեության ոչ արդյունավետ ձևերի վրա, արագ միջոցներ ձեռնարկեք ու հրաժարվեք շատ բաներից ավելիին հասնելու համար: Նախաձեռնող մի եղեք ու ավելորդ ակտիվություն մի ցուցադրեք այնտեղ, որտեղ ձեր կարծիքը չեն էլ հարցնում: Իմաստուն եղեք իրերի սովորական ընթացքը որևէ կերպ չխաթարելու համար: Այն, ինչ գաղափարների մակարդակում է գտնվում, օրվա երկրորդ կեսին կտա իր պտուղները:
Ցուլ
Նյութական հարցերը ամենակարևոր ու տեսանելի տեղում են: Հնարավոր է բարդ որոշում կայացնեք, համադրեք տարբեր ոլորտների հետաքրքրությունները, լրացուցիչ շեշտադրումներ անեք արդեն իսկ կատարված գործերի վրա: Վարքագծի հին եղանակները այլևս արդյունավետ չեն, իսկ պլանները անհրաժեշտ է ադապտացնել նոր իրողություններին: Կարևոր է լավ տրամադրվելը, խնդիրներ ու նպատակներ դնելը ու ուժերը ճիշտ բաշխելը: Ժամանակ մի վատնեք այնպիսի քննարկումների վրա, որոնք ոչինչ ունակ չեն փոխելու:
Երկվորյակներ
Հաստատվեք ամրագրված նպատակի ուղղությամբ ու ուժերը գոծադրեք այն նվաճելու համար: Գործեք ողջամտության սահմաններում, քիչ սավառնեք ամպերում ու զրուցեք ոչ կարևոր թեմաների շուրջ: Դուք մի քանի օր ունեք, որպեսզի էականորեն կարողանաք ազդել ձեր հաջողության ու հեռանկաների վրա: Լավ կլինի, եթե անսպասելի հանգամանքները ստիպեն ձեզ վերանայել ինչ-ինչ դիրքորոշումներ ու շտկել վարքագիծը: Կարևոր է այն, ինչ այս պահին դառնում է անհրաժեշտություն: Դա կարող է լինել կարևոր որոշում կամ ընդլյանված տեսակետ:
Խեցգետին
Դուք զգայուն եք նորությունների նկատմամբ, տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ լուրի եք սպասում: Բոլոր ուժերը ներդրեք գործերը ավարտին հասցնելու համար: Աշխատատեղը հատուկ ուշադրության ու խնամքի կարիք է զգում: Միաժամանակ լարված մթնոլորտն ընդլայնում է սահմանները` ընդգրկելով ձեր կենցաղի նորանոր ոլորտներ: Հնարավոր է անսպասելի հաջողություն` ի հեճուկս վերջին ժամանակներում ձեզ կրկնկակոխ հետևող դժվարությունների:
Առյուծ
Օրը ավելի հարմար է թեթև զբաղմունքների, հաճույքներին տրվելու, ընկերների հետ մտերմիկ հանդիպումներ կազմակերպելու համար: Ձեր շուրջ շատ է գեղեցիկը, վառ գույները, գովաբանությունները, խրախուսանքը: Այս օրվա համար ընտրեք միայն այն զբաղմունքները, որոնք ձեր սրտով են: Պլանները փոփոխվում են օրվա ընթացքում: Դուք կարող եք մեկնել մի տեղ, մտքափոխվել ու հայտնվել լրիվ ուրիշ տեղում: Հետևեք դրամական ծախսին, մեծ գնումներ ձեզ մի թույլ տվեք:
Կույս
Ձեզ շտապեցնում են կամ էլ ինքներդ եք հակված ամեն ինչ արագ անել ու միանգամից անցնել մեկ այլ գործի կատարմանը: Դա դժվարացնում է ձեր օրը, արագ հոգնեցնում է ու թույլ չի տալիս ամբողջությամբ կենտրոնանալ մի իրողության վրա: Օրը կարող է տալ ժամանակավորապես հանգստանալու հնարավորություն: Կապ հաստատեք նրանց հետ, ում վաղուց չեք տեսել: Հաստատեք գործնական նոր ծանոթություններ, ընդլայնեք աշխատանքային հորիզոնները: Ականջ դրեք կողմնակիցների կարծիքին:
Կշեռք
Դուք կստանաք հետաքրքիր տեղեկատվություն ու հին խնդիրը լուծելու նոր եղանակ կհայտնաբերեք: Դուք նաև կհամոզվեք, որ արդյունքը ոչ միշտ է ուղղակիորեն կապված ճիգերի քանակից: Օրն ունի հարուստ, բայց ոչ միանշանակ պոտենցիալ: Մի հրաժարվեք շփումներից, անգամ եթե ինչ-ինչ զոհողությունների ստիպված լինեք գնալ: Եթե առկա է նոր ոլորտ ուսումնասիրելու պահանջ ու ցանկություն, նախաձեռնեք այդ ամենը որքան հնարավոր է շուտ:
Կարիճ
Կարիճները ուղղակի իրավունք չունեք բաց թողնել այնպիսի օրեր, ինչպիսիք սա է, քանի որ ինչ-որ նշանակալից բան անելու հնարավորություն ունեք: Հատկապես ողջունվում է գործունեության նոր ոլորտներ նախաձեռնելը, նոր եղանակների ու մեթոդների կիրառությունը, ուժերի փորձարկումն այնտեղ, որտեղ մնացածները դեռևս կամուկացի մեջ են: Ստացած տեղեկությունները կարող են անակնկալի բերել: Զգալիորեն դժվար կլինի խուսափել բախումներից հատկապես սիրային հարաբերություններում:
Աղեղնավոր
Անհրաժեշտ է ինչ-որ նոր, այլընտրանքային մոտեցում ընթացիկ գործունեության նկատմամբ, եթե ձեզ դուր չեն գալիս ձեր եկամուտները կամ էլ տեսանելի չեն հեռանկարները: Շատ հավանական է, որ դրան կդրդեն որոշ հանգամանքներ կամ զգացում, որ ժամանակն է անցյալում թողել հույսերն ու երջանկությունը փորձել նոր հարաբերություններում:Հնարավոր է հին թեմայի բացթողում, նոր հետաքրքրության առաջացում, կամ նոր կողմնորոշիչի բացահայտում: Զգոն եղեք այն ամենի նկատմամբ, ինչ ձեզ առաջարկում են, անգամ եթե դա աշխատատար է ու ձեր ուժերի սահմաններից դուրս է թվում:
Այծեղջյուր
Առկա է ռիսկ անել այն, ինչ չարժե անել: Օրը պահանջում է նոր ջանքերի ու ուշադրության կենտրոնացում: Ձեր վրա կարող է ազդել ընթացիկ իրողությունների պարբերականությունը: Կոլեկտիվ քննարկումները կլինեն ավելի արժեքավոր որոշումների անհատական որոնումներին: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը կարող է խառնել գործերը այնտեղ, որտեղ ամենամեծ շանսերն ունեիք արդյունք գրացնելու: Արեք ամեն ինչ, որպեսզի պաշտպանեք ձեր դիրքերը, նյութական արժեքները ու ոչինչ չքանդել հարաբերություններում:
Ջրհոս
Դուք կընկնեք մի իրավիճակի մեջ, որը կխախտի ձեր դիրքերն ու հեղինակությունը: Զբաղվեք ընթացիկ գործերով, բայց ոչ մի նշանակալից բան մի ձեռնարկեք, քանի որ ամեն ինչ կշռադատել հնարավոր չէ, իսկ օրը ստորջրյա քարեր է պարունակում: Կարևոր տեղեկատվություն է սպասվում, որտեղ ավելի կկարևորվեն նրբերանգները: Խուսափեք խարդավանքներից, հատկապես ֆինանսական բնույթի: Հնարավոր է` որոշ իրադարձություններ զարգանում են մի սցենարով, որի իմաստն ու ծագումը ինքներդ չեք հասկանում:
Ձկներ
Դասավորվում են հարաբերությունների նոր ձևեր ու համագործակցություն: Այսօր այնուամենայնիվ կարող եք զգալ, որ ինչ-որ տեղ աններելի սխալ եք թույլ տվել: Անձնական հարաբերություններում հնարավոր են հիասթափություններ, կարճումներ, վիրավորանք ու բաժանություն: Կենցաղային պլանում հնարավոր են վնասվածքներ: Կտրուկ անցում մի արեք մի գործից մյուս գործին, քանի չեք ստացել ցանկալի արդյունքը: Աշխատեք առանց շտապելու գործել: Դուք կարող եք անսպասելիորեն փոխել ձեր տեսակետը կարևոր հարցի նկատմամբ: Մի շտապեք արձագանքել ֆինանսական առաջարկներին:
emedia.am