Որովհետեւ եթե Աստծո ծառա ու սպասավոր անվանվելը մեծ պատիվ է, ո՞րչափ առավել բարձր պատիվ է ամենակալ Տիրոջ պատգամաբեր կոչվելը, որ ոչ միայն սպասավորությունն է պարփակում իր մեջ, այլեւ միջնորդության պաշտոնը. որովհետեւ քահանան Աստծո եւ մարդկանց միջեւ միջնորդ է»։
Երեկ «Երևան Մոլի» պաշտոնական բացմանը իրենց օրհնություն էին բերել նաև Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները։
Լուսանկարում կարող եք տեսնել՝ թե ինչպես են վերջիններս Աստվածաշնչի մեջ դրել «Մոլի» բացման մասին ավետող տեղեկատվական թերթիկը։ Չեմ ուզում համեմատական տանել, բայց մուսուլմանական երկրում նույնիսկ կեղտոտ ձեռքերով չեն դիպչում սուրբ գրքին։
«Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն» (Ղուկ. 12; 48): Ձեզանից պահանջում ենք։

hraparak.am