«Կոշ» ՔԿՀ-ի կալանավոր 26-ամյա Նարեկ Պ.-ն մեղադրվում է Երեւանի բնակչուհի Նունե Ղ.-ի լուսանկարներով «Օդնոկլասսնիկի» սոց.կայքում էջ բացելու եւ պոռնոգրաֆիկ լուսանկարներ տեղադրելու, իսկ այնուհետեւ արդեն Նունե Ղ.-ից 3 հազար ԱՄՆ դոլար պահանջելու մեջ:

Նարեկը կալանավայրում պատիժը կրելու ընթացքում ինտիմի բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել Նունե Ղ.-ի հետ, այնուհետեւ վերջինիս անունով պայմանական էջ բացել եւ տեղադրել Նունեի բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնոգրաֆիկ բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ: Այդ ընթացքում 26-ամյա երիտասարդը շարունակել է ինտիմ հեռախոսազրույցներ ունենալ Նունեի հետ, որոնք ձայնագրել է: Անցած տարվա սեպտեմբերին ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով Նարեկ Պ.-ն Նունեից պահանջել է 3 հազար ԱՄՆ դոլար:

Նարեկ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի 1-ին ենթակետով:

Գործը քննվում է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 5-ին:


Աղբյուր՝ news.am