Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Նշված հատվածում երթևեկությունը ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ցուցումով ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի ՃՈ աշխատակիցները կարողանան անվտանգ աշխատել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորները եղել են ուղևորներ և ազգությամբ հնդիկներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կարճ ժամանկում օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապօգնության և ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի ©shamshyan.com