Գիտնականները գտնում են, որ մանկական սնունդը պետք է փոխել՝ ստեղծելով առանձին բանաձևեր աղջիկների և տղաների համար: Քեթի Հինդը համարում է, որ այստեղ պահանջվում է խիստ տարբերակում՝ ըստ սեռական պատկանելության: Ինչ վերաբերում է մայրական կաթին, այն խիստ տարբերվում է տարբեր կանանց մոտ` ըստ վիտամինների, հանքային նյութերի, շաքարների, ճարպերի և այլ միացությունների քանակի: Եվ երբեմն մանկական սնունդը ավելի հարմար է երեխային, քան մայրականը, եթե այն “դատարկ” է,-փոխանցում է doctors.am-ը:
Սնունդի փոփոխության մասին մտքերի պատճառը կապիկների ուսումնասիրություններն էին: Պարզվում է, որ նրանց կաթը տարբեր բաղադրություն ունի՝ կախված ձագի սեռից: Արու ձագերի համար արտադրվող կաթն ավելի յուղոտ է և պարունակում է ավելի շատ սպիտակուց: Եթե դա առաջնեկն է, ապա կաթն առավել սննդարար է: Իսկ եթե ծնվել է իգական սեռի ձագ, ապա կաթը քիչ սննդարար է, սակայն նրա քանակն է ավելի շատ և այն ավելի շատ կալցիում է պարունակում:
Բացի այդ, կան տեղեկություններ այն մասին, որ տարբեր սեռերի ներկայացուցիչները տարբեր ձևով են արձագանքում կրծքի կաթին: Ապացուցված է, որ տարբեր սեռերի ձագերը յուրովի են արձագանքում կաթում սթրեսի հորմոնի` կորտիզոլի առկայությանը: Ընդ որում, երեխաների հետազոտությունները ցույց են տվել, որ աղջիկները դառնում են ավելի քմահաճ, եթե մոր կաթում շատ է կորտիզոլի քանակը: Իսկ մկների ձագերին դա թույլ էր տալիս հետագայում ավելի լավ հաղթահարել սթրեսը:
Աղբյուր՝ www.slaq.am