Հոնքերի դաջումից հետո Հարլի Քային տեղափոխել են հիվանդանոց, երբ դաջումից մի քանի ժամ անց չէր կարողանում բացել աչքերը: Հիվանդին փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ստերոիդներ ներարկել, ինչպես նաեւ ուժեղ հակաբիոտիկներ: Երիտասարդ աղջկա ծնողներն այժմ պայքարում են այս բնագավառում անվտանգության կանոնների բարելավման համար՝ վախենալով, որ իրենց աղջկա սպիները կարող են հավերժ պահպանվել:
Աղջիկը, ով չորս տարեկանից մոդել է աշխատում, ասել է, որ ընկերուհու հետ հանդիպելուց առաջ սրահ է մտել, հաղորդում է Mail Online-ը:
Նա պատմել է, որ գործընթացից հետո նրա հոնքերը կարմրել են, իսկ հաջորդ օրը դեմքը սկսել է քորվել, ցավ է զգացել: Սկսել է ցավազրկող, քորի դեմ միջոցներ օգտագործել, աչքերի շուրջ քսուքներ քսել, հաղորդում է FedPost.ru-ն:
Սակայն, արթնանալով հաջորդ օրն առավոտյան, աղջիկը սարսափով հայտնաբերել է, որ հոնքերից դեղին նյութ է կաթում: Մեկ օր անց նա արդեն չէր կարողանում բացել աչքերը: Շտապօգնությունը Հարլիին անմիջապես տեղափոխել է հիվանդանոց:
Աղջիկը, ով ստիպված է որոշ ժամանակով թողնել մոդելի աշխատանքը, որոշել է կենտրոնանալ ուսման վրա:
NEWS.AM