«Առաջին բանը, որ մտքովս անցավ, այն էր, որ կցանկանայի խաղալ»,-Ռաուլի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
Միաժամանակ Ռաուլը նաև ընդգծել է, որ այս պարագայում իրեն շատ ավելի լավ է զգում հանդիսատեսի դերում:
«Եթե կարողանայի, Արենայում կխաղայի «Շալկեի», իսկ Բերնաբեուում՝ «Ռեալի» հետ: Պետք է ընդունեմ, որ նման մեծ հանդիպման ընթացքում ինձ համար դժվար կլիներ խաղալ իմ երկու թիմերից մեկի դեմ: Այնպես որ շատ երջանիկ եմ, որ խաղին հետևելու եմ որպես երկրպագու»,-ասել է Ռաուլը:
Նշենք, որ վաղը «Ռեալ Մադրիդի» և «Շալկե 04»-ի միջև տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը:
http://allsport.am/?p=28009&l=am