2011թ.-ին չինական Խունան-Ցզոու Ֆեն նահանգի 61-ամյա բնակիչը բողոքել էր հիվանդին մեջքի ցավերից ու խորհուրդ ստացել դիմել բժշկի՝ հնագույն բժշկության փորձագետի: Տղամարդը լսել էր ու դիմել էր «հրաշագործին», ով հայտարարել էր՝ ամեն ինչ այնքան վատ է, որ օգնել կարող է միայն մաշկի տակ մարգարիտների տեղադրումը, հաղորդում է Daily Mail-ը:
«Նա ասաց, որ մի փոքր բացվածք կանի մաշկի վրա, կտեղադրի թանկարժեք քարերը, հետո կկարի՝ մարգարիտները թողնելով մարմնում: Ուզում եմ ասել, որ 42 մարգարիտներից հետո ես ինձ բավական լավ էի զգում»,- պատմել է չինացին:
Ճիշտ է, այնուհետ ոչ ավանդական բժշկության սիրահարը զղջացել է, քանի որ ցավեր է զգացել ոչ միայն մեջքում, այլ նաեւ հոդերում, ինչը սահմանափակել է նրա շարժումները: Մտահոգված տղամարդը փորձել է գտնել բժշկին, ով իրեն զարդատուփի է վերածել, սակայն հարեւանները հաղորդել են, որ հեքիմը լքել է նահանգը, հաղորդում է FedPost.ru-ն:
Այդ կերպ Ցզոուին այլեւս ոչիչն չէր մնում անել, քան գնալ հիվանդանոց ու ցնցել նույնիսկ փորձառու բժիշկներին:
Վիրաբույժ Սինգ Վանայի խոսքով՝ բուժման վայրի մեթոդները քայքայել են նրա ոսկորները, այդ թվում նաեւ գոտկատեղի հոդերը, ուստի տղամարդուն վերականգնողական վիրաբուժության կուրս է սպասվում:
news.am