Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին: Ազգությամբ ռուս Նելլա Ա.-ն կենցաղային հարցեր շուրջ վիճաբանել է ամուսնու՝ Ալբերտ Բ.-ի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է նրան եւ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Նելլա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին:
news.am