Այն կարող է դրսևորվել ինչպես սեռական հարաբերության սկզբից, այնպես էլ օրգազմի ընթացքում: Երբեմն գլխացավը կրում է շատ սուր բնույթ և զուգակցվում է հենց օրգազմի հետ: Նման գլխացավը կարող է տևել րոպեներ կամ ժամեր:

Կոիտալ ցեֆալգիան չունի սեռային տարբերակում, բայց տղամարդկանց մոտ մի քիչ ավելի հաճախ է հանդիպում, ինչու՞, դեռ բացահայտված չէ, բայց հավանական պատճառներից մեկը այն է, որ տղամարդիկ ավելի ակտիվ են սեռական հարաբերության ժամանակ, ավելի օրգազմելի են:
Որո՞նք են կոիտալ ցեֆալգիայի պատճառները:
Ակնհայտ է, որ սեռական հարաբերության ժամանակ տեղի է ունենում արյան ճնշման բարձրացում: Սա էլ իր հերթին բարձրացնում է ներգանգային ճնշումը: Սեռական հարաբերության ժամանակ մեծանում է նաև մկանների լարվածությունը: Այսպիսով հաճախ օրգազմիկ ցեֆալգիան պայմանավորված է արյան ճնշման բարձրացմամբ և մկանների լարվածությամբ: Չնայած նկարագրված են դեպքեր, երբ նման գլխացավերի դեպքում առկա ցածր ներգանգային ճնշում:
Որոշ դեպքերում այս գլխացավերը հետևանք են այլ հիվանդությունների ինչպիսիք են, մինինգիտ, գլխուղեղի արյունազեղում, անեվրիզմա, ուռուցքային ախտահարում, էնդոկրին տարբեր հիվանդություններ: Վերոնշյալ հիվադնությունները բացի գլխացավից դրսևորվում են այլ կլինիկակական ախտանիշներով՝ ընդհանուր թուլություն, տեսադաշտի սահմանափակում, թմրածության զգցում և այլն:
Կանանց մոտ հաճախ գլխացավերը պայմանավորված են լինում հազվակի օրգազմելիության կամ օրգազմի բացակայության հետ: Տվյալ դեպքում ժամանակի ընթացքում իջնում է նաև սեռական ցանկությունը և նյարդային գերլավածության արդյունքում առաջանում են անբացատրելի գլխացավեր երբ ցավազրկողները չեն օգնում:
Լինում են դեպքեր, որ կարգավորված և ռիթմիկ սեռական հարաբերությունները դառնում են միգրենի նման անկառավառելի ցավերի թեթևացման միակ ուղին:
Ուստի անկախ ամեն բանից գլխացավերից ազատվելու միակ միջոցը ցավազրկողների անխնա օգտագործումը չէ, այլ անհրաժեշտ է արմատական բուժում, ինչը ենթադրում է համակարգային հետազոտություն և բուժում՝ արդյունքում անդարձելի ազատվելով գլխացավերից:
www.sexology.am