Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայանով տրանզիտ անցնող Ադրբեջանի քաղաքացի Յ. Օ.-ն, ով պարզվել է եղել է ոչ սթափ վիճակում, օդանավակայանում մոտեցել է աշխատակիցներից մեկին եւ հարց ուղղել, սակայն չբավարարվելով պատասխանից՝ հարձակվել է նրա վրա։ Ավելի ուշ, ըստ պնդումների, ադրբեջանցին սկսել է իրեն պատեպատ տալ եւ ընկել է հատակին։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները դժվարությամբ են նրան կարգի հրավիրել։ Այդ ընթացքում պարզվել է, որ ադրբեջանցու քիթը կոտրվել է եւ նա թավալվել է արյան մեջ։

news.am