Ինչպես սպառնացել էր ֆինանսների նախարարը՝ ասելով, թե կուտակայինները չփոխանցելու դեպքում գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության:
Թերթի տեղեկություններով՝ այդպիսի պատժամիջոցներ են կիրառվել ՀՀ դատական դեպարտամենտի նկատմամբ:
Մասնավորապես կուտակային վճարները չկատարելու պատճառով դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցվել են:
Նշենք, որ ըստ ֆիննախի, հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը: Այսինքն՝ փետրվարի 19-ից հետո, երբ պարզ է դարձել, թե ովքեր չեն կատարել իրենց պահանջը, սկսել են պատժել չփոխանցողներին: