Մարոկկոյի սուլթան Մուլայ Աբու-ուլ Նասիր Իսմայիլ աս-Սամին իբն Ռաշիդը, ով հավակնում է համարվել Մուհամեդ մարգարեի ազգականը, ամեն օր կարողանում էր սեքսով զբաղվել 32 տարի շարունակ: Դա պարզել են ավստրիացի գիտնականները:
Գինեսի ռեկորդների գրքում նա հայտնվել է որպես 888 երեխաների հայր: Միաժամանակ, XVII եւ XVIII դարերի պատմական աղբյուրների համաձայն, սուլթանը իր 4 կանանց եւ ավելի քան 500 հարճերին 1171 երեխա է թողել:
Ավստրիացի գիտնականները որոշել են հաշվարկել, թե որքան ժամանակ է 82 տարեկանում մահացած սուլթանը ծախսել սեքսով զբաղվելու վրա: Հաջողվել է պարզել, որ նա օրական սեքսով է զբաղվել օրական միջինը 0,83-ից 1,43 անգամ, որպեսզի 32 տարում կարողանա 1171 երեխայի հայր դառնալ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Աղբյուր՝ news.am