Վերջերս Քվինսի համալսարանը մի ուսումնասիրություն է արել’ պարզելու, թե ինչ տարբերություն կա կանանց և տղամարդկանց միջև սեքսուալ ցանկությունների, ուղղվածության և սուբյեկտների միջև: Ըստ այս ուսումնասիրության, կանայք կարելի է ասել ավելի հոգևոր էակներ են: Անկեղծ զարմացել եմ: Իսկ թե ինչից եմ զարմացել և ինչ 10 հետաքրքիր փաստեր են պարզել կպատմեմ հիմա:
Մարդու ուղեղի այն մասը, որը պատասխանատու է սեռական ցանկությունների, լիբիդոյի և այլնի համար: Այսինքն էռոտիկ կենտրոնները, տղամարդու մոտ 2.5 անգամ ավելի շատ են քան կանանց:
Կանայք 3 անգամ ավելի հաճախ են անբավարված մնում սեռական ակտից հետո, քան տղամարդիկ:
Էռոտիկ բնույթի պատկերացումների ընթացքում տղամարդկանց մոտ ամեն ինչ սկսվում և հանգում է կնոջ մերկ մարմնին կամ դրա մասերին, իսկ կինը մի ամբողջ սցենար է գծում. սիրային խաղով, զարգացմամբ, կուլմինացիայով ու ավարտով:
Կանանց մարմնի ինտիմ մասերի մերկությունը տղամարդկանց 100 տոկոսի մոտ ցանկություն է առաջացնում, իսկ կանանց 50 տոկոսը, տղամարդու դեպքում, ցանկություններ չի առաջացնում, ավելին, ոմանց մոտ անգամ զզվանք:
Տղամարդկանց 22.2 տոկոսը սեքսուալ ակտի ժամանակ կարևորում է արտաքինը, իսկ կանանց 11.9 տոկոսի համար առհասարակ արտաքինը կարևոր չէ:
Սիրահարվածության ժամանակ տղամարդկանց մոտ տեստեստեռոնի մակարդակը նվազում է, իսկ կանանց մոտը հակառակը’ մեծանում:
Սեքսուալ հարաբերության առաջարկին առաջին իսկ փորձի ժամանակ չի համաձայնում գրեթե ոչ մի կին, իսկ տղամարդկանց 75 տոկոսը պատրաստ է’ առանց նախապայմանների:
Հարցին, թե ինչն է ձեզ գրավում հակառակ սեռի ներկայացուցչի մեջ, կանանց 45 տոկոսը պատասխանել է’ աչքերը, տղամարդկանց 31- տոկոսը’ կուրծքը:
Տղամարդկանց մոտ օրգազմը անցնում է միանգամից, իսկ կանանց մոտ հանգում է 10-20 րոպե անց
Տղամարդը սեռական անկարողությանը վերաբերվում է, ինչպես մեքենային, որը պետք է նորոգել և դիմում է բժշկի, որպեսզի այն վերանորոգվի, իսկ կանայք խնդիրը տեսնում են սեռական անհաջող հարաբերությունների մեջ և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բավարարեն իրենց տղամարդուն:
levartwiki.wordpress.com