Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում ավտոտեխսպասարկման կետերի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Ըստ ականատեսների վկայության՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկից 39-ամյա Գ. Ղ.-ն իջնելիս սայթաքել եւ ընկել է:

Շտապօգնության աշխատակիցները տեղում տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն եւ նրա առողջական վիճակը գնահատել բավարար:
news.am