Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի  Անժելա Սարգսյանը իր ակտիվ նորամուտը որոշել է նշել կանանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպած ռիթմիկ միջոցառմամբ: Life.panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցում Անժելա Սարգսյանը անդրադարձավ նոր ծրագրերին, հին ընկերներին ու որոշ չափով՝ առաջիկա անելիքներին:

Անժելակարծեք թե մարտի 8-ին կանանց համար անակնկալ ունեք այո՞Ինչի՞նասին է խոսքըԴուք ներկայանալու եք որպես հանդիսավա՞րԲեմո՞ւմ եք լինելու:

-Այո, մարտի 8-ին ժամը 19:00-ին գեղեցիկ միջոցառում կլինի Amigo latino club-ում: Երեկույթը ես եմ կազմակերպել, ինքս էլ կվարեմ ու, իհարկե, բոլորի հետ միասին լավ ժամանակ կանցկացնեմ…Բեմ չի լինելու, լատինաամերիկյան պարեր են լինելու, սիրով սպասում եմ նրանց, ովքեր սիրում են այդ մշակույթը:

Հրավիրվածներ լինելո՞ւ են:

-Հրավիրել եմ միայն մոտ ընկերուհիներիս… Իսկ երեկույթին սիրով կսպասեմ իմ հանդիսատեսին, ով միշտ ցանկացել է ինձ հետ շփվել բեմից դուրս… Այստեղ մեր շփումն իրականանալի է, միասին մի լավ կպարենք և կուրախանանք…

Դուք հիմա այդ ակումբո՞ւմ եք աշխատում:

-Ոչ, ակումբում չեմ աշխատում, պարզապես այնտեղ հաճախ եմ լինում ընկերներիս հետ… Սիրում եմ լատինաամերիկյան ռիթմեր…

Ինչպե՞ս միտք ծագեց նման փարթի կազմակերպելու:

-Պարզապես փարթիների վերջերս շատ եմ մասնակցում, ինչից ելնելով՝ ինքս էլ ցանկացա կազմակերպել… Հուսամ, սրանով չեմ սահմանափակվի…

 
 
Այսինքնհնարավո՞ր է ապրիլի 7-ին շարունակություն ունենա

-Հուսամ՝ զբաղվածությունս կների, որպեսզի ապրիլի 7-ին էլ կարողանամ որևէ բան կազմակերպել… Շատ հետաքրքիր գաղափարներ ունեմ…

 

Շարունակությունը՝ այստեղ: