20-րդ դարի թերևս ամենահայտնի շիկահարի՝ Մերիլին Մոնրոյի սեքս տեսագրությունն ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի ու նրա եղբոր՝Ռոբերտի հետ, կհանվի աճուրդի։

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, տեսագրությունը, որի գոյության մասին նախկինում ոչինչ հայտնի չի եղել, երկար տարիներ պահել է դերասանուհու թիկնապահ Ուիլիամ Քասլբերին, ով թեև չի նշել, թե որտեղից է ձեռք բերել տեսագրությունը, սակայն ընդգծել է, որ դրա գոյության մասին երևէ ոչինչ չի ասել՝հարգելով Մոնրոյի նախկին ամուսին Ջո Դի Մաջոյին։

«Տեսագրությունն իրական է. տարիներ շարունակ այն պահվել է ինձ մոտ, և ես այն չեմ թողարկել՝ հարգելով ԴիՄաջոյի հիշատակը։ Սակայն հիմա ես ֆինանսական խնդիրներ ունեմ, ու ինձ փող է հարկավոր»,-ասել է Քասլբերին։
 


Աղբյուր՝ www.tert.am