«Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի եւ Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42-ամյա Անժելան եւ 48-ամյա Սիրունը, ինչպես նաեւ 53-ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում:
2012 թվականի ընթացքում Անժելան շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել, Կապան է տեղափոխել եւ Կապանի Գործարանային թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում պոռնկության շահագործման մեջ է դրել… աղջիկ երեխայի:
Նրան առաջարկել են ավտոկայանատեղիում հանգրվանած… պարսիկ վարորդներին:
Անժելան ու Սիրունը, ըստ մեղադրանքի, տիրացել են երեխայի մատուցած սեռական ծառայությունների դիմաց պարսիկների վճարած գումարներին: Բացի այդ, Անժելան, գույքային օգուտ ստանալով, նպաստել է երկու եւ ավելի անձանց՝ Սիրունի եւ Հ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Անժելան ապօրինի պահել եւ օգտագործել է Հ.-ի անձնական կյանքի տեղեկությունները, կատարել է սուտ մատնություն՝ Հ.-ին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման համար: Սիրունը, հնագույն մասնագիտությամբ զբաղվելուն զուգահեռ, ըստ մեղադրանքի, վերը հիշատակված երեխային պահել է պոռնկության շահագործման վիճակում:
Երրորդ ամբաստանյալը՝ Արամայիսը, «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի տնօրենն է եղել:
Ըստ մեղադրանքի՝ երկու եւ ավելի անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ ավտոդպրոցի տարածքում գտնվող ավտոտնակը նա տրամադրել է Անժելային, Սիրունին, Հ.-ին եւ հավաքագրված անչափահաս աղջկան, ովքեր այնտեղ պարբերաբար սեռական հարաբերություններ են ունեցել պարսիկ վարորդների հետ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
news.am