Նման եզրակացության են եկել կանադացի գիտնականները՝ հետազոտություն անցկացնելով Տորոնտոյի 118 ակումբներում: Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են սեռական ոտնձգության 1057 դեպք:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ դեպքերի 90 տոկոսի դեպքում մեղավորը տղամարդիկ են եղել, որոնք ոտնձգություն են կատարել կանանց նկատմամբ եւ փորձել ծեծկռտուքի մեջ մտնել կանանց ուղեկցող տղամարդկանց հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Միաժամանակ, դեպքերի 10 տոկոսի դեպքում ակտիվություն են ցուցաբերել հարբած կանայք, որոնք իրենց  գործողություններով սադրել են տղամարդկանց:


Աղբյուր՝ news.am