Ուոլը պատմել է, որ Արեւմուտքում Ռուսաստանի իմիջը բարձրացնելուն կոչված ռուսական հեռուստաալիքում աշխատելիս բարոյական եւ էթիկական բազմաթիվ խնդիրների է բախվել: Նա մանրամասնել է, որ ժամանակին իր տատն ու պապը խորհրդային իշխանությունների պատճառով փախել են Հունգարիայից:
«Անձամբ ես չեմ կարող ռուսական կառավարության կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքի մաս կազմել, որը փորձում է արդարացնել Պուտինի գործողությունները: Ես հպարտ եմ, որ ամերիկուհի եմ, եւ հավատում եմ ճշմարտության հաղթանակին, այդ պատճառով էլ լուրերի թողարկումից հետո հեռանում եմ», – ասել է Ուոլը մարտի 5-ի երեկոյան՝ իր հաղորդման եթերի ժամանակ:
Իր հերթին RT-ի ղեկավարությունը հաղորդավարի գործողությունները որակել է ինքնագովազդ եւ գործընկեր Էբբի Մարտինին նմանակելու ձգտում, որը մեկ օր առաջ անհամաձայնություն էր հայտնել ռուսական կառավարության քաղաքականության որոշ բնագավառների վերաբերյալ, հայտնում է NEWSru.com-ը:
«Տարբերությունն այն է, որ տիկին Մարտինը խոսում էր սեփական թոք-շոուի համատեքստում, հադիսատեսների հետ, որոնք տարիների ընթացքում ծանոթ են իր տեսակետին: Երկար տարիներ տիկին Մարտինը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի ռազմական միջամտության դեմ, որն այսօր արհամարհում են լրատվական գործակալությունները: Սակայն մի մեկնաբանություն դրոշմվել էր որպես անհնազանդություն, այն դարձել էր սենսացիա: Դա հետեւելու գայթակղիչ օրինակ է », – ասվում է RT-ի մեկնաբանության մեջ:
Նշենք, որ Էբբի Մարտինը, որը քննադատել էր Մոսկվայի դիրքորոշումը Breaking the Set հեռուստահաղորդման եթերում, դառնալով սենսացիա, ի տարբերություն Ուոլի՝ չի պատրաստվոււմ հրաժարվել աշխատանքից:
Russia Today հեռուստաալիքը ֆինանսավորվում է ռուսական բյուջեից: Ըստ ավելի վաղ համացանցում հայտնված պաշտոնական փաստաթղթի՝ 2013թ. նախատեսված էր RT-ին հատկացնել 10 միլիարդ ռուբլի:
news.am