ԱՄՆ-ի բանակում սեռական ոտնձգությունների գործերով զբաղվող դատախազը ժամանակավորապես ազատվել է իր պարտականությունների կատարումից` ոտնձգությունների մեջ մեղադրանքների պատճառով:
Փոխգնդապետ Ջոզեֆ Մորսին կասկածում են երեք տարի առաջ սեռական բռնությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ իր ենթակայությամբ աշխատող մի կնոջ հետապնդելու եւ համբուրելու փորձի մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաշտոնական մեղադրանքներ առայժմ չեն ներկայացվել, ներկայումս կատարվում է քննություն:
Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերում գրանցվել է սեռական ոտնձգությունների եւ բռնության դեպքերի աճ:
Աղբյուր՝ news.am