Պարզվում է՝ ռուսական «Յանդեքս» որոնողական համակարգում կանանց կողմից ամենաշատ որոնված բառն է «երեխան», մինչդեռ տղամարդիկ ամենաշատը որոնել են «պոռնո» և «տորենտ» բառերը։

Ինչպես մանրամասնում է Газета-ն, կանայք հիմնականում որոնում են երեխաների դաստիարակության, խնամքի, առողջության և տնային տնտեսության հետ կապված թեմաներ։ Իսկ տղամարդիկ ավելի շատ հետաքրքրվում են տեխնիկայով ու էլեկտրոնիկայով։ Հետաքրքրական է, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի քիչ են կոնկրետ բրենդներ որոնել։

Նշվում է, որ 2 սեռերի ներկայացուցիչներն ավելի շատ որոնում են որակյալ ֆիլմեր, սերիալներ ու երաժշտություն՝ դրանք առցանց տարբերակով դիտելու և լսելու համար։
 


Աղբյուր՝ www.tert.am