Դատարան է ուղարկվել Նորագավիթի 25-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, խուլիգանական մղումներից ելնելով, գնացել է իր նախկին նշանածի բնակարան, կանգնել մուտքի դռան մոտ, շուրջ 30 րոպե բղավել է, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետև բռունցքով հարվածել և կոտրել է ննջասենյակի պատուհանի ապակին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով: Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի գույքը վնասելով խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մաս):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եթե դատարանն ապացուցի նրա մեղքը, նրան կարող է սպառնալ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով:
Աղբյուր՝ 168.am