Օրերս համացանցում հայտնված տեսանյութը, որում 20 անծանոթ զույգեր համբուրվում էին առաջին անգամ, մեծ իրարանցում էր առաջացրել վիրտուալ հասարակության շրջանում: Զարմանալին այն էր, որ միմյանց չճանաչող մարդկանց համար մի քանի վայրկյան միմյանց նայելը բավական էր կրքոտ համբուրվելու համար:

Ինչպես պարզել է Time պարբերականի կայքը, մասնակիցները եղել են դերասաններ ու մոդելներ, իսկ Տատիա Պիլիևայի նկարահանած տեսանյութը՝ հագուստ արտադրող ընկերության գովազդ (Wren Studio):

Մարտի 10-ին YouTube-ում հայտնված տեսանյութի դիտումների քանակն արդեն մոտենում է 46 միլիոնին:

1in.am