Գովազդի մասին և Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի քվեարկությունը, որը խորհրդարանական ընդդիմության կողմից Փեսայի օրենք անվանումն է ստացել,Ազգային ժողովում իրարանցում էր ստեղծել։ Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց Դաշնակցությունը ընդմիջում խնդրեց, որպեսզի ինչպես Աղվան Վարդանյանն ասաց ՀՀԿ-ն մեկ անգամ էլ խորը մտածի եւ չանցկացնի այդ նախագիծը։ Իրականում ընդդիմությունը հույսեր ուներ, որ ՀՀԿ-ական բերման ենթարկված պատգամավորները կլքեն ԱԺ-ն, այդքան չեն սպասի եւ կտապալվի քվեարկությունը։ ՀՅԴ-ի վերցրած ընդմիջումից կրակն ընկավ Սավել Ալեքսանյանը, որը ստիպված եղավ շնչակտուր վազել ԱԺ միջանցքներում, իսկ Գագիկ Ծառուկյանի իվանիշվիլիության հարցից իրեն նույնիսկ պատեպատ տվեց Առաքել Մովսիսյանի աշխատասենյակում։ Եևեսուն րոպե ընդմիջումը այսպիսով լցրեց Սամվել Ալեքսանյանը այդուհանդերձ պատասխանելով անշառ հարցեր, իսկ նիստը վերսկսելուն պես ՀՀԿ-ն ընկավ խուճապի մեջ։ Ակնհայտ էր, որ դահլիճում ՀՀԿ-ական պատգավաորների պակաս էր զգացվում, իսկ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը դահլիճի ճանապարհին հորդորում էր տարբեր ՀՀԿ-ականների չներկայանալ քվեարկությանը եւ գնալ գործերով։ Քվեարկությունը կայացավ եւ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օրենքն ընդունվել է 66 կողմով, երկու ձեռնպահով եւ մեկ դեմ ձայներով։ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրեց ևս մեկ անգամ ներկայացնել քվեարկության պատկերը ԱԺ ցուցատախտակին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդնյանը լրագրողներին ասաց, որ իրենք կասկածներ ունեն քվեարկության արդյունքների հետ կապված եւ դեռ պետք է ստուգեն, բայց կասկածում են, որ ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք իրենց տեղում չեն եղել, սակայն նրանց փոխարեն կողմ են քվեարկել: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը չեն մասնակցել այս օրինագծերի քվեարկությանը: ՀՀԿ խմբակցությունից օրինագծերին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ՝ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: «Պարոն Բաբլոյանն իր ամբողջ կյանքում մղել է պայքար ալկոհոլի ու ծխախոտի դեմ: Տարօրինակ կլիներ, որ էդ մարդը կողմ քվեարկեր: Իհարկե, բազմաթիվ այլ մարդիկ ևս կան ՀՀԿ շարքերում, որոնք այնուամենայնիվ կողմ քվեարկեցին, բայց դա իրենց անձնական խնդիրն է»,- ասաց Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ այս փոփոխություններով ԶԼՄ-ներով արգելվում է ծխախոտի գովազդը, փոխարենը օրվա որոշակի ժամերի՝ գիշերը տասից 6-ը թույլատրվելու է թունդ ոգելից խմիչքի գովազդը:
Անի Սահակյան
Աղբյուր՝ hayeli.am