Նրանք բոլորը մարմնավաճառներ են, ովքեր փորձում են գումար վաստակել իրենց և իրենց ընտանիքների ապրուստի համար: Նրանց պատմությունները գրեթե չեն տարբերվում. բռնությամբ լի ծանր մանկություն, լուսավոր ապագայի հույսեր, որոնցից նրանք հրաժարվեցին կամ Ռուսաստանում, կամ Թուրքիայում, կավատների դժոխային վերաբերմունք, ովքեր նրանց մի գրոշ անգամ չէին վճարում, և վերջապես հնարավորություն՝ աշխատել սեփական ցանկությամբ:

1

1

1. Ալինա, Գոմել, 2008թ.

2

2

Ալինան ասում է, որ իր մարմինը սկսել է վաճառել 16 տարեկանում: Նա դժվար անցյալով որբ է, ում մանկությունն ուղեկցվել է մշտական բռնությամբ: Նա մշտապես կատարում էր պատահած ցանկացած աշխատանք, բայց միևնույնն է, գումարը չէր բավականացնում: Ալինան ունի 2 տարեկան դուստր՝ Լերան, ով ծնվել է Ալինայի՝ սեփական հորեղբոր կողմից բռնաբարվելու արդյունքում: Իր կավատին նա հանդիպել է զվարճանքների պարկում՝ գանձապահի աշխատանքի ժամանակ: Նա աղջկան հրավիրել էր «լավ վարձատրվող ժամանակավոր աշխատանքի»: Ալինան հասկանում էր, որ դա մարմնավաճառություն է, բայց հավատաց նրա խոսքերին՝ մտածելով, որ «մի քանի ամսում կկարողանա հարստանալ»: Վերջին վեց տարիների ընթացքում նա ոչ մի ազատ օր չի ունեցել: Նա իր հաճախորդներին հիմնականում հանդիպում է «Պարադիզ» հյուրանոցում: Այնտեղ հաճախորդներ գտնելու համար Ալինան հյուրանոցի թիկնապահներին օրեկան 40 դոլար է վճարում: Նրա կավատը ստանում է օրեկան 50 դոլար, բայց սկզբում այդ թիվն ավելի բարձր էր: Ալինան ասում է, որ երազում է թողնել իր աշխատանքը, նախքան Լերան հասնի այն տարիքին, որ հասկանա, թե ինչ աշխատանք է կատարում իր մայրը: (© Cesuralab / LUZphoto)

2. Նատալիա, Գոմել, 2007թ.

3

3

Նատալիան Իպոլիտովկա գյուղից է: Տանը մնացել են նրա մայրը և 7-ամյա եղբայրը: Նրանք ապրում են Նատալիայի «աշխատավարձով»: Նա 12 տարի ոչինչ չի լսել իր հոր մասին, ով 9-ամյա Նատալիային բռնաբարելուց հետո թողել էր ընտանիքը և հեռացել: «Իմ մայրը կարծում է, որ ես քարտուղարուհի եմ կամ այդ տիպի աշխատանք եմ կատարում: Նա երբեք չի հարցել, թե ինչպես եմ գումար վաստակում: Նրան բավական է այնքան գումար ունենալ, որ կարողանա խմիչք գնել»: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նա Սանկտ-Պետերբուրգում ընդունվեց մատուցողուհուա աշխատանքի, բայց այնտեղ նա երբեք չզբաղվեց այդ աշխատանքով և միանգամից հայտնվեց հասարակաց տանը: Այդ դժոխքը տևեց 3 ամիս: «Մենք ստիպված էինք ոստիկաններին անվճար սպասարկել, որպեսզի հասարակաց տունը խնդիրներ չունենա»: Հիմա նա աշխատում է իր վրա և կարող է ընտրություն կատարել: Մի քանի տարի հետո նա պատրաստվում է «դուրս գալ խաղից»: (© Cesuralab / LUZphoto)

3. Նաստյա, Գոմել, 2008թ.

4

4

Նրա մայրը դոմենիկուհի է, այդ պատճառով նրա հաճախորդները նրան համեմատում են Ջեյ Լոյի հետ, ինչը նրան շատ է դուր գալիս: Նա 20 տարեկան է և մարմնավաճառությունից ազատ ժամանակ մերկապարուհի է աշխատում «Nemo» ակումբում: Մինչ այդ, նա մանկապարտեզում դաստիարակի օգնական էր աշխատում: Նաստյան ասում է, որ ոչ ընտանիք ունի, ոչ ընկերներ: Իր կավատին նա տալիս է ստացած գումարի 60%-ը: Նա երազում է գնալ Բեռլին, որտեղ կկարողանա 10 անգամ ավել շատ գումար ստանալ: Երեք տարի առաջ նա եղել է Լոնդոնում, որտեղ նրան ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ, ընդ որում, երկու անգամ չեմ վճարել: «Ինձ խաբեցին՝ խոստանալով լավ վարձատրում, ես ոչ մի գրոշ չէի ստանում կավատներից և երբեմն ստիպված էի լինում օրեկան սպասարկել 25 հաճախորդի»: Այն հարցին, թե ուրիշ ինչով նա կցանկանար զբաղվել, Նաստյան պատասխանեց՝ դիջեյ երաժշտական ալիքում, սակայն, ամենայն հավանականությամբ, դա այդպես էլ երազանք կմնա:(© Cesuralab / LUZphoto)

4. Կատյա, Գոմել, 2008թ.

5

5

Իր կյանքի մի մասը Կատյան անցկացրել է մանկատանը, մյուս մասը՝ քաղցրավենիքի գործարանում: Գործարանում որոշ ժամանակ աշխատելուց հետո նա իր ընկերուհի Վիկայի հետ սկսեց զբաղվել մարմնավաճառությամբ: Սկզբում ամեն ինչ այնքան էլ դժվար չէր, բայց հետո, երբ ավելի շատ գումար վաստակելու համար ցանկանում էին տեղափոխվել Ռուստատան, նրանք հայտնվեցին մարդկանց վաճառքով զբաղվով հանցագործների մոտ: «Նրանք ամեն օր մեզ ծեծում և բռնաբարում էին»: Այս գերությունը տևեց 7 ամիս, որից հետո Կատյան հիվանդացավ: «Ես հիվանդացա խլամիդիոզով, բայց, բարեբախտաբար, նրանք մտածեցին, որ դա ՁԻԱՀ է, և ինձ ետ ուղարկեցին: Վիկան կարողացավ մի քանի ամիս անց փախչել: Հայրենիք ետ վերադառնալով՝ ես մտածեցի, որ երբեք չեմ կարողանա վերականգվել»: Հիմա Կատյան լավ գումար է վաստակում և ասում է, որ ևս մի քիչ գումար հավաքելուց հետո, կթողնի այս աշխատանքը: (© Cesuralab / LUZphoto)

5. Օլգա, Գոմել, 2008թ.

6

6

Նա 24 տարեկան է: Անցյալը կապված է ամուսնալուծության և աբորտի հետ: Հիմա նա գնում է մատնահարդարման դասընթացների: «Միշտ պետք է որևէ աշխատանքով զբաղվել»: Նա մի քանի տարի առաջ խաբեությամբ հայտնվել էր թուրքական Տրապիզոն քաղաքում: Արդյունքում, նրան արգելել էին ինքնուրույն ընտրել հաճախորդներին և անընդհատ ծեծում էին: «Ոչ մեկին չեմ ցանկանա անցել այն ճանապարհը, որի միջով ես եմ անցել»: (© Cesuralab / LUZphoto)
6. Իրինա, Գոմել, 2007թ.

7

7

Ծնունդով Քիշնևից է, որտեղ թողել է իր երկու երեխաներին: «Ինձ և ևս 9 աղջկա, ովքեր նույնպես Մոլդովայից էին, բերեցին Ռուսաստան: Աղջիկներից ոչ ոք ինքնակամ չէր գնում այդ աշխատանքին: Սկզբում մենք հրաժարվում էինք աշախատել, բայց հետո մեզ սովի էին մատնում և ծեծում: Մի քանի աղջիկներ փորձել էին ինքնասպան լինել»: Մեկ տարի աշխատելուց հետո նա փախավ: Հիմա նա ստիպված չէ աշխատել մարմնավաճառուհի, բայց շարունակում է վաճառել իր մարմինը՝ ընտանիքը պահելու համար: Գոմելում նա ապրում էր մի տղամարդու հետ, ով Իրինայի որդու՝ Սերգեյի հայրն է: «Սա վատ կյանք է, բայց ավելի լավն է, քան նախկինում»: Իրինայի աջ այտին սպի կա, որը նա միշտ փորձում է թաքցնել: Նա ամեն կերպ փորձում է չհիշել անցյալը: (© Cesuralab / LUZphoto)

7. Տատյանա, Գոմել, 2007թ.

8

8

Տատյանան չեխ է, ով ինքնակամ վաճառում է իր մարմինը: Դա նրա սեփական ընտրությունն է, քանի որ, ըստ նրա, դա միակ աշխատանքն է, որի միջոցով կարելի է բավականաչափ գումար վաստակել: Նա 12 տարի մարմնավաճառուհի է աշխատել և եկող տարի պատրաստվում է թողնել իր աշխատանքը: Նա մտածում է հավաքված գումարով Գոմելի շուկայում ծաղկի խանութ գնել: Տատյանան մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել ամուսնուց բաժանվելուց և հղի վիճակում առանց որևէ գումարի մնալուց հետո: «Սկզբում մեզ ստիպում էին փողոցում հաճախորդ գտնել, բայց երբ մենք ոչ ոքի չէինք գտնում, մեզ ծեծում էին: Ինձ թույլ չէին տալիս տեսակցել իմ երեխային, ով չեխական գյուղերից մեկում ապրում էր մայրիկիս հետ: Հիմա ես ազատ աշխատող եմ, ոչ ոքի վրա չեմ աշխատում, և այս դեպքում մարմնավաճառությունը դառնում է նման ուրիշ աշխատանքներին»: Իր դստերը նա վերջին անգամ տեսել է հինգ տարի առաջ: (© Cesuralab / LUZphoto)

8. Նատալյա, Գոմել, 2008թ.

9

9

Նա 24 տարեկան է, «Բրավո» ակումբում մերկապարուհի է աշխատում: Յուրաքանչյուր ելույթից 12 դոլար է ստանում, ինչը շատ քիչ է ապրուստը պահպանելու համար: Հենց այդ պատճառով 4 տարի առաջ նա մեկնեց Թուրքիա: Թուրքական նրա դժոխքը տևեց 2 տարի: «Ես գնացի այնտեղ, քանի որ Թուրքիայում հեշտ է գտնել մերկապարուհու աշխատանք, իսկ այնտեղ շատ ավելի մեծ գումարներ են վճարում, քան Բելառուսում: Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ այս աշխատանքը սեքս է պարտադրում: Վերադառնալով Թուրքիայից՝ ես չունեի հույս ապագայի հանդեպ, ես ինձ սարսափելի էի զգում: Բայց ներկայումս դրությունն ավելի լավ է, և ես ինքս եմ որոշում իմ փոխարեն»: (© Cesuralab / LUZphoto)

9. Ինեսա, Գոմել, 2008թ.

11

11

Նրա սիրելի ֆիլմը «Սիրունիկն» է: Նա գրոշների դիմաց ակումբում մերկապարուհի է աշխատում: Ակումբներում սկսել է պարել 15 տարեկանից, իսկ մի քանի տարի անց հաճախորդներին սկսեց նաև այլ ծառայություններ մատուցել: Արձագանքելով կիևյան ակումբում մերկապարուհու հայտարարությանը՝ նա ընկավ ծուղակի մեջ և արդյունքում ոչ մի գումար չստացավ: Նրան ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ: Ինեսայի խորհուրդը բոլոր երիտասարդ աղջիկներին. «Երբեք մի հավատացեք նրան, թե ինչ են ասում ուրիշները»: (© Cesuralab / LUZphoto)

10. Գալինա, Գոմել, 2008թ.

12

12

Գալինան այս բիզնեսում հայտնվել է իր ընկերներից մեկի միջոցով: Հայտնվելով ոստիկանության մոտ և վճարելով 500 դոլար տուգանքը՝ նա որոշել էր Մոսկվայում փորձել իր հաջողությունը: Ռուսաստանում ամսեկան միջին աշխատավարձը՝ 250 դոլարը, երեք անգամ ավելի շատ էր, քան Չեխիայում: Նրա կավատները վերցնում էին Գալինայի եկամտի 80%-ը: Բոլոր փաստաթղթերը նրա մոտից վերցրել էին: Մոսկվայում 6 ամիս մնալուց հետո նա կարողացել էր փախչել: «Կյանքի պայմանները սարսափելի էին»: Հիմա նա պատրաստվում է ամուսնանալ մի իտալացու հետ, ում հանդիպել է հյուրանոցնում: Նրանք հանդիպում են 4 ամիս: «Նա ոչինչ չգիտի իմ անցյալի մասին: Եթե ամեն ինչ ստացվի, ես նրա հետ կապրեմ Թուրինում»: (© Cesuralab / LUZphoto)

11. Մաշա, Գոմել, 2007թ.

13

13

Նախկինում ուկրաինական Ուժգորոդ քաղաքում աշխատում էր գործարանում: Նրան բռնաբարում էր խորթ հայրը, բացի այդ, նա պետք է գումար հայթայթեր: Նա հույս ուներ լավ աշխատանք գտնելու, բայց Բելառուս ժամանելուն պես, ստիպված եղավ մարմնավաճառուհի դառնալ: Միջին գինը 75 դոլար էր կեսժամվա համար, բայց այդ գումարի միայն 10-րդ մասն է Մաշան ստանում: Երբ արվել էր այս լուսանկարը, նա սպասում էր սիֆիլիսի անալիզների պատասխաններին: Մաշան ասում է, որ նա այդպես էլ համարձակություն չունեցավ խոստովանել իր ծնողներին, թե ինչով է զբաղվում: «Տեղ հասնելուց մի քանի շաբաթ անց ես զանգահարեցի ծնողներիս և ասացի, որ լավ աշխատանք եմ գտել, և եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա երկու տարուց կվերադառնամ»: (© Cesuralab / LUZphoto)

12. Նադյա, Գոմել, 2007թ.

14

14

Նադյան բուլղարացի մարմնավաճառուհի է: Գոմելում ուրիշ աշխատանք չգտավ: Նրա կեղծ անձնագրում նշված է, որ նա 20 տարեկան է: Նադյան մեծացել է անբարեկեցիկ ընտանիքում, նրա խորթ հայրն առաջարկել է մեկնել Իտալիա, որտեղ նա կկարողանար «լավ վաստակել»: Սարսափելի կյանքը սկսվեց, երբ ճանապարհին նրան առևանգեցին և հանձնեցին մարդկանց վաճառքով զբաղվող հանցագործներին: Նադյան այդպես էլ չհասավ Իտալիա: Լուսանկարն անելու ժամանակ նա երրորդ շաբաթն էր, ինչ Գոմելում էր: «Երբ ես գնացի տնից, ես ոչ մի պատրանք չունեի և հստակ գիտեի, որ մարմնավաճառությունը միակ տարբերակն է ընտանիքը պահելու համար»: Կավատներին հանձնելուց բացի, տնտեսած մի փոքր գումարն ընտանիքին ուղարկելիս հուսով է, որ այն չի վատնվում օղու հերթական շշի վրա: Այն հարցին, թե ինչ է նա անելու տուն վերադառնալուց հետո, Նադյան առանց որևէ տատանումների պատասխանում է. «Օգնելու եմ երկու եղբայրներիս և ինքս ինձ»: (© Cesuralab / LUZphoto)

15

15

http://blognews.am/arm/news/140128/