РИА Новости-ի փոխանցամբ` ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ երեկ Դոնեցկում տեղի ունեցած արյունալի բախումների հետ կապված: «ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է իր պաշտպանության տակ առնել Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին: Դոնեցկի դեպքերը ցույց են տալիս, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրավիճակը երկրում: Ռուսաստանը գիտակցում է, որ պատասխանատու է Ուկրաինայում բնակվող իր քաղաքացիների կյանքի համար և իրեն իրավունք է վերապահում իր պաշտպանության տակ առնել նրանց»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ ռուսամետ ցուցարարների հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մոտ 50 հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աղբյուր՝ hayeli.am