Ռուսաստանի Պրիմորյեի մարզում քրեական գործ է հարուցվել Միխայլովսկի շրջանի 24-ամյա բնակչի նկատմամբ, որը կասկածվում է իր 5-ամյա խորթ դստեր բռնաբարության մեջ, հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեի մարզային վարչությունը:

«Քննության տվյալներով՝ մարտի 16-ին հարբած երիտասարդն օգտվել է մանկահասակ աղջնակի անօգնական վիճակից եւ սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել մորը, որն էլ ոստիկանություն է կանչել»,-ասված է հաղորդագրությունում:

Ներկայումս կասկածյալը ձերբակալված է, քրեական գործով դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել, հարցաքննվել են վկաներ, քննությունը շարունակվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արժե նշել, որ 2013 թվականին 97 անչափահասներ, այդ թվում մանկահասակ երեխաներ, բռնաբարությունների եւ սեռական բնույթի հանցագործությունների քրեական գործերով տուժողներ են դարձել: Նրանցից «բռնաբարության» հոդվածով տուժողներ են ճանաչվել 15-ը, «սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածով՝ 82 երեխաներ»,-ասվում է հաղորդագրությունում:


Աղբյուր՝ news.am